Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնաց․ հերը ասավ.— Աղբատխեր, գնացիր էսքան վախտ խի ուշացար, եզն ի՞նչ արիր։

Ասավ.— Եզը գտա, փըլան Դևը, փըլան սարի քամակում տարել մորթել էր, կաշին գտա։

Թե.— Բա ի՞նչ արիր,— ասավ։

Գուգեն լիքը վեր դրուց աղաքին, թե.— Թքավորն ապրած կենա, ըսենց եմ արել։

Տեհավ, որ բոլում փող ա բերել։ Էդ փողովը իրանց էլեթ դըզեցին։ Էս տղեն ղոչաղացավ, հերը թքավորութենից դուս էր ըլել, բերին տղին թքավոր դրին։ Հըմի կառավարում ա էդ քաղաքը:

Էտ էտ ա ըտի մնա, հմի խաբարը տանք Դևիցը։

Դևը ինն օր ման էկավ, էկավ, որ տուն գնա, էկավ բնա լիքի կուշտը, տեհավ, որ բնալիքը ժաժ ա տված, իրան դրածը չի։

— էս բլանիքը,— ասավ,— իմ դրածը չի, կա-չկա գնացել են դուռը բաց արել, գնամ կնկանս հարցնեմ։

Գնաց դուռը բաց արավ, տուն մտավ, թուրը հանեց, կնկանն ասավ.— Ըստի մարդ ա էկել, ասա, թե չէ մենձ թիքադ անկաջդ կթողամ։

Կնիկն ատկազ էլավ։ Շատ ետևաց, էլավ ոչ, կնիկը բոյինը չկալավ։

Ջգրվեց, ասավ.— Էս տուն մտնողը պետք ա գտնում, երկնքի վրեն էլ ըլի, գետնի տակ էլ ըլի, գտնուլ պտիմ, տենամ էն վախտը ինչ պատասխան պտես տա։

Դուս էկավ ու դսի կռնից դուռը փակեց, ընկավ երկիրը՝ ման ա գալի գեգից-գեղ, քաղաքները, որ գտնու։ Թե շատ ման էկավ, թե քիչ, վերջը էկավ էդ քաղաքը։

Էկավ էդ քաղաքը, «Մութ ա, որդի վեր գամ, որդի վեր չգամ, ուր ղոնախ ըլիմ»։

Տեհավ առաջը ամարաթնի կա։ Ասավ.— Գնամ ըտի վեր գամ։

Գնաց ու վեր էկավ էդ դռանը։ Էն ծեր թքավորը դռանն էր։

Ասավ.— Ինձ ղոնաղ վեկալ։

Նա էլ ձին տուն քաշիլ երետ, վեր էկավ օթախը ասավ թե․— Համեցե՛ք, տուն գնանք։

Ասավ.— Չէ՛, մխելի սեհր անենք դռանը, եդնա կերթանք:

Ասավ.— Դու ի՞նչ մարդ ես։

Ասավ.— Ես թքավոր ի, հմի դուս եմ ըլել, տղես ա թքավոր: Ասավ.— Թքավորն ապրած կենա, բազում հարստութին ունես, տներդ լավն ա։