Ասչի (աշչի)—խոհարար
Ավ—որս
Ավթաֆա (ալթավւա )—պղնձյա ջրաման, որով ջուր են լցնում լվացվողի ձեռքերին, ջրածիկ
Ավչի—որսորդ
Ատեժ (էտաժ)— հարկ
Ատկազ—հրաժարական
Արզ անել—պատմել
Արթնակ—դիմաց, ուղղությամբ
Արիմարել—խառնել
Արխեյին—հանգիստ, ապահով
Ափի, ափու—տե՛ս ապի
Բաբուլ—նորամանկան անկրունկ կոշիկ, փոփոլ
Բադա անել—1. ի սպաս դնել, նվիրաբերել, 2. զոհել
Բաթմիշ ըլել—անհետանալ, գետնի տակը անցնել
Բաթտախ (բաթլախ)— սաստիկ ցեխ, տիղմ
Բաժ—հասակ
Բալա—1. ցավ, պատիժ փորձանք 2. զավակ, ձագ
Բալբալեք—տե՛ս բալա
Բալի—գուցե
Բալիշ—բարձ
Բաղմանչի — այգեպան
Բանկի ընկնել—ուշաթափ, անզգա լինել
Բայղուշ—բու
Բաշտան—պես, հենց որ
Բարաքյաթ—1. օրհնություն, 2. լիություն, առատություն
Բարդան—մեծ ջվալ
Բար—պտուղ
Բարըշել—հաշտվել, համաձայնել
Բարունակ—խաղողի վազի բերք տվող մատը
Բգդրել—ստիպել, նեղել (բկին դնել)
Բեաբուռ (բիաբուռ)—1. անամոթ, աննամուս, 2. ամոթանք, կշտամբանք
Բեզարել—հոգնել, ձանձրանալ
Բեզըրգյան—վաճառական (հատկապես կտորի, զգեստի)
Բեթերափ անել—փչացնել, ցրել, ոչընչացնել, կորցնել։ Տե՛ս նաև պեթարապ անել
Բեխաբար—անտեղյակ
Բեշարել—1. մշակել, խնամել, 2. հաջողեցնել, գլուխ բերել, բաշարել
Բեվեճ—աղքատ, աննշան
Բեուշ—թմրած, անուշադիր
Բըհամ գալ—ծագել, առաջանալ, գոյանալ
Բթումը կա—ուժեղ է
Բիթ—բութ մատ
Բինա—1. բնակատեղ, հանգրվան, 2. ամառանոցներում ոչխար պահելու տեղ
Բինոկ (բինոկլ)—հեռադիտակ
Բիջո—ծառա
Բիրդան—հանկարծ, անսպասելի
Բիրդանբիր—հանկարծակի, մեկեն
Բլլմիշ էլել—աջողել
Բլուլ—1. կույտ, կուտակ (խոտի, տերևի, փայտի), 2. նվագելու գործիք
Բղփորել—բաղը վարել, մշակել
Բնագուլն դնել—կարգադրել
Բոթուլգա (բութուլգա)—շիշ
Բութա տալ—զբոսնել
Բողազ—կոկորդ, բուկ
Բողմի գալ—հիվանդանալ (մտածմունքից)
Բոյախչի—ներկարար (թելի)
Բոյին—վիզ
Բոյինն ունել—հանձն առնել
Բռնձկել—բռունցքներով խփել, բամփել
Բսպարանք—ապսպարանք, պատվեր
Բրախել—բաց թողնել, արձակել, վեր վարել
Բրավուրդ անել—նկատել, տեսնել
Բրդոջ (բրդուջ)—բրդուճ
Բուդա—զոհ
Բուդալա—1. խեղճ, որբ, 2. անբան
Բութա—1. սիրո, պաշտամունքի առարկա. 2. պաշտելի, սիրելի
Բութա տալ—սիրահարվել
Բուլի—հնդկահավ
Բուլիծ (պուլիծ)—հատուկ տեսակի հաց
Բունգըլ—հանելուկ
Էջ:Հեքիաթ8.pdf/807
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է