Թամաշա—տեսարան
Թամբահ—պատվեր
Թամիզ (թամուզ)—1. մաքուր, 2. ամբողջովին, լրիվ
Թայ—1. համապատասխան, նման, 2. հակ, բեռ, կապոց, 3. զույգից մեկը, կենտ
Թայդաշ (թայթուշ)—1. հասակակից, 2. ընկերակից
Թանթանա—հանդիսավորություն, շքեղություն, մեծ պատրաստություն
Թառ—1. սայլի երկու կողմի ձողերը, որ հագցված են լինում թերացիցների վրա
Թավլա—ախոռ, գոմ
Թավուր-տեսակ
Թարազ—կանոնավոր
Թարեք—պատին ամրացրած տախտակի սարք՝ հարկեր ունեցող, որի վրան շարում են տան ամանները
Թարզի—դերձակ
Թարթու տալ (դարթու տալ)—ուժգին շարժեք
Թաքավերեք—թագադրություն
Թափագյոզ—1. կիկլոպ, 2. (փոխբ.) ոտքը քարի շատ խփող, անշնորհք
Թեզ—արագ
Թեժացնել—ուժեղացնել
Թենճիր—պղնձյա աման
Թեշիկ—իլիկ
Թըթալոշ—տե՛ս թաթալոշ
Թըլիսմ—դյութանք, կախարդություն
Թինգուք—թիկունք
Թիքա—կտոր
Թխվել—կարոտել
Թմմել—լրանալ
Թոթրում—լղար
Թոլ անել—գլորել, թավալել
Թոռ—1. անձրև, 2. ուռկան
Թոռչի—թոռով ձուկ որսացող, ձկնորս
Թովլ—տե՛ս թավլա
Թորոն—թոնիր
Թոփուզ—1. մահակ, լախտ, 2. գուրզ
Թվանք—հրացան
Թուլա—շան ձագ, լակոտ
Թուշ—ուղիղ, ուղիղ դեմը
Թուշ ըլնել—հանդիպել
Ժանգառ—1. պղնձարջասպ, 2. բաց դեղնականաչ գույն
Ժըներ-ժանիքներ
Ժմնել—տարիքը առնել, չափահաս դառնալ, հասունանալ
Ժնճիլ—շղթա
Ժում—պահ, հերթ
Իգի—այգի
Իզ—հետք
Իլլաջ—ճար, հնար, միջոց
Իլխարած—ձիարած
Իլխչի—ձիապան
Իման—տեսք, կերպարանք
Իսան (իսանաթ)—մարդ
Իսան-օղչի—մարդ արարած
Լալ—համր
Լալամիշ ըլնել—լաց ու կոծ անել, տանջվել
Լահուռ շալ—ազնիվ տեսակի կերպասե շալ՝ Հնդկաստանի Լահոռ քաղաքի անունով
Լայաղ—վայել
Լանգ—աքացի, կիցք
Լաշ—դիակ, գեշ, մարմին
Լապստրակ—նապաստակ
Լատիկ—բարձրահասակ
Լեհնա (լեհինա)—կանացի վերնազգեստ, դերիա
Լիզու ածել—աղերսել, աղաղել
Լիթոն ընկնել—նվաղել
Լխտիկ-թմբլիկ
Լնգլնգան—շեն, լի, հարուստ
Լոխ—ամբողջ, բոլորը
Լուլա—1. խողովակ, 2. փող հրացանի
Լուսինկա—լուսին
Խազենա (խազինա, խազնա)—գանձ, հարստություն, գանձատուն
Խաթր—1. պատիվ, հարգանք, 2. համար
Էջ:Հեքիաթ8.pdf/810
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է