Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/811

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խալադ (ղալատ)—սխալ, հիմարություն
Խալկին—կաթսա
Խալֆա—մեծ, փորձված
Խան—փայտե աման՝ ցորեն և այլ հացահատիկ չափելու համար, կոտ
Խանե—տուն
Խաշխա (ղաշխա)— 1. սպիտակ, 2. ճակատին սպիտակ նշան ունեցող (կենդանի)
Խաշխաշ—վայրի կակաչ, որ քնաբեր հատկություն ունի
Խաշու—1. արգանակ, մսի ջուր, 2. լոբուց պատրաստած կերակուր, 3. (փոխբ.) համ, հաճելիություն, օգուտ
Խարջ—հարկ, տուրք
Խելի—բավական
Խելլամիշ ըլնել—հասկանալ
Խեշ—մաշկ, մորթ
Խիալ—1. անսպասելի, հանկարծակի, 2. մտադրություն, 3. կասկած
Խիալբաղ—կասկածամիտ, կասկածոտ
Խիզան—1. ընտանիք, գերդաստան 2. ընտանիքի իգական սեռի անդամներ,
3. կին, աղջիկ
Խիստ—ինչու
Խլալինք—արմունկ, բազուկ
Խոլվաթ—առանձնավայր, ուրիշների աչքից հեռու ազատ, հանգիստ տեղ
Խոխա—երեխա
Խորակ—ուտելիք, կերակուր
Խորխոց—բարձր ձայնով անզուսպ ծիծաղ, հռհռոց, փռթկոց
Խռծիկ—տիկնիկ
Խտատել—շտապել
Խտիտ—գիրկ
Խտոր ընկնել—1. կողքի վրա պառկել, 2. (փոխբ.) հիվանդանալ
Խրխե (խրխի)—1. ոչխարի մորթուց կարված մուշտակ, 2. կենդանու մորթի
Խուճուճ—գանգուր

Ծալք—1. ծալած ու դարսած իր, հատկապես անկողնու սարք, 2. այն տեղը, որ դարսվում Է ծալած անկողնու սարքը, ծալքատեղ
Ծանդրափոր—հղի
Ծեգահան—լուսաբացին
Ծեզ—ձեզ
Ծելքի—տե՛ս ծերքի
Ծերա—պատճառով, ի սեր
Ծերքի—առաջ, վաղ, շուտ, նախ
Ծիլկապ—կարթ
Ծիկ տալ—ճչալ, ճիչ արձակել
Ծնկնահաց—հոգեհաց
Ծովինար—կայծակ, փայլակ
Ծվատորել—պատառոտել
Ծումբ—հողի կոշտ (կտոր)

Կալկուճ—վարսակալ
Կարգվել—ամուսնանալ
Կել (գել)—գայլ
Կեռի—եղջյուր
Կզըցնել—կռացնել
Կիսլանդ—կիսատ, թերի
Կլավ-կլավ գալ—մլավել
Կոծոլ (կոծի)—մանր, փոքր
Կոճի—վեգ
Կոն—1. փուշ, 2. արքատի խուրձ
Կոնդախ—բարուր, խանձարուր
Կոփել—գլուխը մաքրել միջատներից, տե՛ս նաև քթվել
Կպրչի—տիկը ձյութով պատող, կպրագործ
Կսմաթ (ղսմաթ)—հաջողություն, բարիք, բաժին, հասանելիք
Կրկենի—թխվածք, կարկանդակ
Կրուշկա—գավաթ
Կցեց—սկսեց
Կուրի—դագաղ
Կուզ—սապատ
Կուշ (ղուշ)—թռչուն, աղավնի
Կուշտը—մոտը, քովը
Կուճարել—ծվարել, կուչ գալ
Կուշաղ—գիրկ

Հադաղ—պահ, ժամանակ
Հազիր—պատրաստ
Հախ—վարձ
Հաղ—1. խաղ, 2. հոդ (մարմնի)
Համամ—բաղնիք
Համիաթ—արժան
Համլաթում—փոքր ժամանակ