Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/813

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղոչաղ—քաջ, ճարպիկ, ձեռներեց
Ղորթ—Ճիշտ, իրավ
Ղորուղ—1.սահման, 2. մարգագետին-արոտավայր, ուր արգելված է արածացնել, արգելանոց
Ղսաս—վրեժ, արյան գին
Ղսմաթ—հոշողություն, բարիք, բախտ, տե՛ս կսմաթ
Ղվաթ—ուժ
Ղրաղ—եզր, ափ
Ղրղուն անել—արմատահան անել
Ղուղի—գառ
Ղուզղուն—արծիվ
Ղու ըլնել—ճանապարհ ընկնել
Ղութիկ—տուփ, փոքրիկ արկղ
Ղուլ—ծառա
Ղուլան—ձի, քուռակամայր
Ղուլլուղ—ծառայություն
Ղուլլուղչի—ծառայող
Ղում—ավազ
Ղունըղորմա—կողքահան
Ղուշ—թռչուն
Ղուռիաթ անել—համարձակվել
Ղուրբան—մատաղ (փաղաքշական արտահայտություն)
Ղուրս—մաքուր
Ղուրուղ—տե՛ս ղորուղ
Ղփուլ—կափարիչ

Ճալա—գետահովիտ, մարգագետին
Ճախ—ցախ, տե՛ս նաև չախ
Ճիտ—պարանոց, վիզ
Ճլերք—1. հյուծող հիվանդություն, թոքախտ, 2. հյուծված, թուլակազմ
Ճխաման—կարաս (թթվի)
Ճոթ—1. կտոր, պատառ, 2. գործվածքի հակ
Ճոպան—հաստ թոկ

Մադաթ—1. օգնություն, 2. ափսոսանք
Մազա—1. քաղցրեղեն, 2. մազա է նաև հարսանիքի ծիսական արարողությունների ժամանակ տղայի տանից հարսնացուի տունը ուղարկվող «սեղանը»
Մադիան—էգ ձի
Մաթ մնալ—ապշել
Մախսուզ—դիտմամբ
Մայիլ կտրած—զարմացած
Մանեթ—ռուբլի
Մաշա—ունելի
Մաշուր—հայտնի, ակնհայտ
Մաշալ—միջոց, հնարավորություն
Մասալա—1. առակ, առած, 2. շինանյութ
Մասլահաթ—1. զրույց, 2. խորհուրդ
Մասլահաթ անել—խորհրդակցել
Մաստակ—ծամոն
Մավա գնալ—վստահել
Մատ—լեռնաշղթա
Մատնուկ—մատանի
Մարդի֊մարդանա—1. մարդավայել, 2. (փխբ.) առատորեն, շռայլորեն
Մարիֆաթլու—շնորհալի
Մեհտար—ձիապան
Մել—հույս
Մելն ու մուդարը—հույս ու ապավենը
Մեձրարքավոր—հյուր
Մեձրել—մեծարել
Մեյդան—հրապարակ
Մեյիդ—դիակ
Մեյմոն (մեյմուն)—կապիկ
Մեշա—անտառ
Մերի—մայրի, անտառ
Մըղկտան—աղեկտուր
Մի դհով անել—ոչնչացնել, կործանել
Միգինա—ամառը ոչխարը պահելու տեղ
Մի դոնում—մի անգամ
Միլլեթ—ցեղ, ազգ
Միղափիլ—հանկարծ, մի անգամից
Միննաթ (մուննաթ)—դժգոհություն
Միրզամ—աներձագ
Մլալ—ծխալ
Մլոլ (մլուլ) տալ—ժամանակ անցկացնել, ուշացնել
Մխելի—բավական
Մխուր գալ—հանձն առնել
Մհանա—պատճառ, առիթ
Մհանա-շնահա—պատճառաբանություն
Մհար—համար
Մհել—մեկ էլ
Մհըր (մհուր)—կնիք
Մհուլ—ժամանակամիջոց