Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/814

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոծակ—վերք, չիբան
Մող—ծուխ
Մոնթ—ծխական դպրոցի աշակերտ
Մովթաճ—անօգնական, անձեռներեց
Մորմոնջ—մրջյուն
Մչվանց—մինչև
Մռթշորել—դժգոհել, հոնքերը կիտել
Մսլահաթ անել—խորհրդակցել
Մսխարա—ծիծաղելի, ծաղրելի, նաև՝ ծաղրածու
Մրղանեն կտրած—վախը կտրած, վախ չունեցող
Մուխանաթ—նենգ, դավաճան
Մուրազ—իղձ, փափադ, ցանկություն

Յալ—1. բարձունք, բլուր, 2. ձիու բաշ
Յաթաղ—1. անկողին, 2. անասունների գիշերելու տեղ, տե՛ս նաև եթթաղ
Յալլա՜—դե (բացականչություն)
Յաղու—թույն, դառն
Յանդրմիշ ըլնել—ցրվել, հեռանալ, մոտ չգալ
Յաշ—հասակ
Յասաուլ—գավառական ոստիկանության ստորին պաշտոնյա
Յավաշ-յավաշ—կամաց֊կամաց
Յարա-վերք
Յարալու—վիրավոր
Յորղան — վերմակ

Նալ—պայտ
Նակաֆիլ—հանկարծ
Նահախ—անհիմն, անտեղի
Նաղլ—պատմություն, հեքիաթ
Նամարդ—տմարդի
Նամեսնիկ—փոխարքա
Նաչար—1. անճար, խեղճ, անզոր, 2, ընչազուրկ, թշվառ, աղքատ
Նասիբ—բախտ, վիճակ
Նարդվան—սանդուղք
Նբալուղ—նորածին
Ների—առաջնորդող այծ
Նըղըղալ—ննջել, քունը տանել
Նիաթը կախ—նոթերը կիտած, տխուր
Նի գալ—խփել, հարվածել
Նհալ—ներքնակ
Նհար անել—նախաճաշել
Նոքար—ծառա

Շախկա տալ—մորթել, կիսել
Շահադ—վկա
Շաղշիաթ—շնորհք
Շամդան—մոմկալ, աշտանակ
Շաշ—հիմար, անխելք
Շաշմիշ ըլնել—շփոթվել, շվարել
Շանշու—ցավ
Շառ—փորձանք, վտանգավոր կացություն
Շարմաղ—նուրբ, քնքույշ, սիրունիկ
Շենլիք (կ, գ)—1. մարդկանց բազմություն, 2. բնակարան, տուն, շենք, բնակավայր
Շերբեթ (շարբաթ)—շաքարաջուր
Շեք անել—ոտները բացած կանգնել
Շընթռել—քնել (անարգական)
Շըսկել—սսկել, լռել
Շլակ—շալակ (բեռ)
Շլինք—վիզ
Շկափ—պահարան
Շկոլ—դպրոց
Շհանց տալ—ցույց տալ
Շհար—քաղաք
Շհու—շվի
Շշացնել—հիմարացնել
Շոխկ—շողք, նաև ստվեր

Ողիկ-ողիկ գալ—գալարվել, մորմոքվել
Որձ—1. արու, 2. խոյ
Որցակ—աքաղաղ
Ոռֆերի (որբևերի)—որբևայրի
Ոտը ծանդր—հղի
Ոտն անել—կանգնեցնել

Չադր—վրան
Չաթին—դժվար
Չալ—գույնզգույն
Չալիշ գալ—ջանք գործ դնել, չարչարվել, տանջվել
Չախ—1. ժամանակ, 2. ցախ, տե՛ս նաև ճախ
Չախմախ—կայծքար
Չայ—գետ
Չանա—ծնոտ, կզակ, դունչ