Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12. ՈՒՇԱՊ ԱԽՉԿԱ ՀԵՔԻԱԹԸ

Ըլել ա, չի ըլել մի կնիկ, ունեցել ա մի տղա։ Օրերի մի օր էդ կնիկը խտոր ա ընկել, բերել ա մի ախչիկ։ Ախչկանը ծիծ ա տվել, մեկ էլ տեհել ա, որ ախչիկը դառավ Ուշապ, ծիծը պոկեց։ Էն սըհաթին վեր ա գձում ու իրան տղին գրկում, փախչում։

Ուշապը մենձանում ա, էդ գեղը սաղ խըմում, թողում ա մի խոզ, մեկ էլ մի դարբին։ Մի վախտ որ անցնում ա, էդ տղեն մենձանում ա, ասում ա.— Գնամ տենամ իմ հոր օջախը ինչ էլավ։

Գնում ա, տենում ա մի մարդ։ Բարև ա տալի, մարդը բարևն առնում ա ու ասում ա.— Ա՛յ տղա, ո՞ւր ես գնում։

Տղեն ասում ա.— Գնում եմ տենամ հորս տունը ի՞նչ հալի ա։

Ասում ա.— Որ գնում ես, ծերքին գնա, էս մերումը մի ասլան կա՝ ծառի տակին վեր ընկած, էն ասլանը,— ասում ա,— քեզ որ տենա, կասի․ «Արի գլուխս քորե», մազերը ծառիցը կապե. որ կապես ոչ, նա քի կուտե։ Եփոր կապես, նա ղանչանք կանե, թե. «Արի եդ արա, ինչ ուզում ես՝ կտամ»։ էնվախտը եդ արա ու ուզե էրկու թուլա իրան փորիցը. որ խոստանա, անպատճառ կտա։ Ձագերը որ տվուց, ասա թե՝ մեկ շհու էլ տուր։ Որ էն շհուն ածես՝ էն ասլանի քոթոթնին. ուր էլ ըլին, կգան քու կուշտը, քի քոմակ կանեն։ Մին էլ,— ասում ա,— հետդ տար մի ձի, մի խան կորեկ, մի աման ձեթ, էրկու էլ մոմ։ Որ Ուշապը էտնեդ ըլելիս ըլի, խոզը