Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դի գնաց: Գնաց մի տարվա ճամփա, որտեղ որ Ծովիան-խանումն էր: Գնաց Ծովիան-խանումի քաղաքը։

Ձին ասավ.— Գնա Ծովիան-խանումի կուշտը դու, քի կասի, թե. «Ո՞ւր ես էկել», կասես, «էկել եմ, որ քեզ տանեմ»։ Ծովիան-խանումը քեզ կասի, թե. «Ծովումը իլխա կա, էն իլխեն դուս պտիս բերիլ ու կթիլ, որ քու հունարը տենամ, որ ես քի հետ գամ, թե դուս բերես ոչ, դու ըստիան սաղ եդ չես գնայ»։ Դու հանձն առ, եդնա կթողես կգաս իմ կուշտը, ես ինչ կասեմ՝ էն կանես։

Տղեն ձին մի պըռավի տան կապեց, գարի տվուց, վիկացավ գնաց Ծովիան-խանումի կուշտը։ Ծովիան-խանումը, ինչ որ ձին ասել էր, ձիու ասած խոսքերը խոսաց։ Մի բան էվելցրուց, ասավ.— Ես քառասուն ղարավաշ ունեմ, էնղադար էն իլխիցը կաթը կթես, որ քառասուն ղարավաշը մեջը լեղանան։

Դա բոյինը կալավ ու թողեց գնաց ձիու կուշտը։ Ձին ասավ.— Ի՞նչ ասավ։

Թե.— Քու ասածիցը մի բան էլ էվելցրուց։

Թե.— Ի՞նչ էվելցրուց։

Թե.— էնքան կաթ կթիլ պտեք, որ քառասուն ղարավաշը մեջը լեղանա, որ ընտով իմանամ, որ դու հունարդար ես։

Հարիրիցը մինը պակաս մարդ էր գնացել Ծովիան-խանումի կուշտը՝ տանելու, կարացել չին դրա էդ ասածը կատարեն, չիմնու էլ գլուխը տվել էր։ Հըմի էլ ասում ա. «Որ կատարես ոչ քու էլ գլուխդ կտամ»։

Ձին ասում ա.— Գնա օխտը որձ լծի գոմեշ առ, օխտը գոմեշն էլ մորթիլ տալ տու, կաշվնին փռե ծովի ղրաղին, ղում արա վրեն, լավ չորացրու, էնքան չորացրու, որ քար դառնան, օխտը փութ էլ՝ ձութ առ, օխտը փութ էլ՝ կուպրը․ կաշին որ չորանա, մի փութ կուպրն ու ձութը ինձ վրա քսե, մի կաշին վրես գցե, ըսենց օխտը կաշին էլ վրես գցե, ընդուր հմար, որ ծովի մեջը մի ձի կա, որձ ձի ա, որը էդ իլխուն պըտըտում ա. եփոր ես գնամ նի մտնեմ, նա գալ պտի ինձ հետ կռիվ գցի, վեց հետ ծուլ կըլի, առաջի ծուլ ըլելովը էրկու փութ ձութն ու էրկու կաշին կտանի․ ընդուցը եդնը կենտ֊կենտ կտանի, վրա օխտին ուժը կպակսի, ընդով ես ծուլ կելնեմ, կտամ նրա մեջքը կկոտրեմ ու մադիաննին կքշեմ, դուս կբերեմ։ Էն վախտը մադիաննին կխըղճանան, դու ամենու պոչից մի ձար կըպռկես, որ կաղնեն, կթես։ Որ կթես պրծնես, Ծովիան-խանումը կասի. «Ծերքին դու նի մտի լեղացի»։ Ղլադվես ոչ՝ դու նի մտնես։ Ասա. «Թող քու ղարավաշնին լեղանան»։ Նի մտնեն թե չէ