Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14. ԴՈՎԼԱԹԻ ՀԵՔԻԱԹԸ

Ըլել ա, չի ըլել՝ ժամանակով մի սովդաքար, ունեցել ա մի կնիկ, էդ սովդաքարը շատ բան ճնանչող մարդ ա ըլել իսանի ճկատից, թե՞ դովլաթավոր ա, թե՞ բեդովլաթ։

Մի առժամանակից եդը կնիկը էրկուֆոքիսանում ա, խտոր ա ընկնում, մի տղա րեխա ա բերում։ Սովդաքարը ուրիշ տեղ ա ըլում, գալիս ա տենում կնիկը խտոր ա ընկե։

— Ա՛յ կնիկ, ի՞նչ ես բերե։

— Տղա եմ բերե։

— Թող մի մտիկ անեմ տենամ դովլաթավո՞ր ա, թե՝ բեդովլաթ:

Կնիկը ղանչանք արավ, թե.— Տենալ մի՛, կաց կնքենք, եդնա կտենաս։

Կնիկը րեխին կնքեց առանց մարդին։

Էկավ մարդը տեհավ, որ կնքել են, ասավ.— Բա՛ց ճակատը, տենամ դովլաթավո՞ր ա, թե՝ բեդովլաթ։

Կնիկը ղանչանք արավ.— Ինչ աննամուս մարդ ես, մի առժամանակից եդը րեխեն ոտի կըլի, հա՛ կտենուս, հա՛ կտենուս։

Մարդն ասավ.— Ըտուր բանը չի, վա՛յ թե բեդովլաթ ա, մեր էսքան դովլաթը վերջը դա կփչացնի. լավն էն ա, որ տենամ բեդովլաթ ա, սըպանեմ պրծընինք։