Կնիկը որ տուն էկավ, մարդը ասավ.— Էրկսին էլ դուս գձի իմ տանիցը, էրթան կորչին, էրկուսն էլ բեդովլաթ են։
Կնիկը ղանչանք արավ, մարդի ոտներն ընկավ, որ.— Սպասի՛, րեխա կըլի, բալքի նա դովլաթավոր ըլի, նրա էրեսիցը հաց կուտեն:
Մարղը լսեց, ասավ.— Մնա՛, լավ ես ասում։
Մարդը գնացել էր սովդաքարութենի, տարի եդնը էկավ, տեհավ, հարսը խտոր ա ընկել, մի տղա ըրեխա ա բերել։
— Ա՛յ կնիկ,— ասավ,— րեխի ճակատը եդ քաշի, տենամ դովլաթավո՞ր ա, թե՝ բեդովլաթ։
Կնիկը ղանչանք արավ, թե.— Ա՛յ մարդ, շատին ես համբերել, քչին էլ համբերի։
Մարդը գնաց ուրիշ գեղերի վրա։ Անցավ մի տարի, էկավ տան, տեհավ, որ րեխեն իրանցե բեդովլաթ ա, էն հատաղն էվետ դուս գցեց իրեքին էլ դարտակ, սոված, ծարավ։
Ըտրանք վիկացան, գնա՜ցին, գնա՜ցին մի գեղի կողքով անց կենալիս տեղը մի տավարի փեյին էին դուս տվել, էն փեյինի վրա մի շան թուլա խաղ աներ, սիպտակ թուլա։
Կնիկն ասավ.— Ա՛յ մարդ, էս թուլեն վեր եմ ունում։
Մարդն ասավ.— Ա՛յ կնիկ, ես էլ սոված, դուն էլ սոված, րեխեն էլ ա սոված, էդ անասունն էլ վիր ես անում, սոված ո՞ւր ես տանում։
Կնիկը մտիկ արավ, որ մարդը մտիկ չի անում, գնում ա, թաքուն վի կալավ թուլեն էդիր փեշը։ Գնացին մի քաղաքի ղրաղ։ Մի տուն բռնեցին, նստեցին մեջը։ Թուլեն հանեց փեշիցը։
Մարդն ասավ.— Ա՛յ կնիկ, էդ մեղքին ո՞ւր ես բերել։
Կնիկր թե.— Հայիբս էկավ, բերի, մի թուլա ա, ո՞նց ըլի՝ կըպհենք։
Մարդը թե.— Լա՛վ, բերել ես՝ բերել, կպհենք։
Դու մի ասիլ՝ դովլաթը էդ թուլի ճկատումն ա. էդ դովլաթի խաթեր էդ բազարի մարդկերանց սիրտը ընենց օղորմութին ընկավ, որ էդ մարդին մինը տավար բախշեց, մինը ոչխար բախշեց, մինը մի մադիան բախշեց, վերջը, գլուխդ ինչ ցավացնեմ, սաղ քաղաքը ամենքը մի բան տալով կիսահամբտ էդառ։ Ըտուց էլ եդ մարդը շատ լքցվեց, իր հոր ապրուստից էլ շատ ունեցավ: Դրանից եդը էրկու տղա էրեխա էլ էլավ, էլավ իրեք տղա։
Էդ բանր քաշեց տասնըութ տարի։
Հերը ծնող էր, էլի՜, կնկանն ասավ.— Ա՛յ կնիկ, ըլիլ չի՞, որ գնամ ման գամ, տենամ մեր որդին որդի՞ ա։