15. ԻՐԵՔ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ
Էլել ա, չի էլել՝ իրեք տղա. իրուր խորուրդվել են, որ պահեն սուրբ Կարապետի պասը, միասին գնան ուխտ։ Պասը պահեցին, իրար հետ էլան ուխտը գնալու։ Շատ գնացին, թե՝ քիչ, շատ ու քիչը աստված գիտի, գնացին մի տեղ հանգստանեին։
Մեկն ասավ.— Սուրբ Կարապե՛տ, քո զորութենին մատաղ, ես բեզարել եմ, ես իմ ուխտը ըստեղ ուզում եմ անի։ էս դզումը բավական ճերմակ քարեր կա, դառնա ոչխար, ես միջին՝ չոբան, էկողին էլ ուտացնեմ, գնացողին էլ առանցի վարձի։ Սուրբ Կարապետը էդ մեկի մարաղըն էրետ, քարերը ոչխար շինեց, նա էլ՝ միջին չոբան։
Էն էրկուսը ընկան ճանապարհ, շատ գնացին, թե՞ քիչ, բեզարեցին, նստան մի ծմակի միջին։
Սրանցից մեկն ասավ․— Սուրբ Կարապե՛տ, ես քո զորութենին մատաղ, ուզում եմ ստանամ իմ մուրազը, էս ծմակը բաղ դառնա, ես մեջը՝ բաղմանչի, էկողն էլ ուտի, գնացողն էլ՝ առանցի վարձի:
Սուրբ Կարապետը դրա մուրազն էլ տվուց. ծմակը բաղ դառավ, ինքն էլ՝ բաղմանչի։
Էն մեկը էրեսին խաչ հանեց ու ընկավ ճամփա։ Գնաց իսկը սուրբ Կարապետումը ուխտ արավ։ Խնդրեց սուրբ Կարապետին, թե.— Ես ոչինչ չեմ ուզում, մի հալալ ծծկեր եմ ուզում։