Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տղին տարան ժամի դռանը, ժամի դռանը ձեռք էրետ, ժամին քանի դուռ ուներ՝ բաց էլավ, քանի շամդան ուներ՝ վառվեց․ սկսեցի դրան պսակել։ Պսակը որ տուն բերին, նազիրը վեկալավ հարս ու թաքվորին տարավ իրա տունը։

Մի վախտ անց կացավ, թքավորի կնիկը ասավ, թե.— Նազի՞րն ա պահում մեր ախչիկն ու մեր փեսան, մի՞թե մենք չենք կարալ պահիլ։

Նազիրին իմաց արին, որ բերի իրանց ախչկան ու փեսին. Նազիրր վե կալավ ախչկան ու փեսին, տարավ թքավորի կուշտը։

Թքավորն ասավ փեսին.— Ա՛յ որդի, գիր գիտե՞ս, թե չէ։

Փեսեն ասավ.— Գիտեմ ոչ, ես ռանչպար եմ։

Թքավորն ասավ.— Ես քեզ տամ գրագիրներ ու նամեսնիկութին[1] գնա երկիրը կառավարի։

Նա գնաց էլավ նամեսնիկ։

Մի օր մի տուն թալանեցին, բռնեցին բերին նամեսնիկի կուշտը։

Էդ հարամին նամեսնիկի հմա իրեք կոտ ոսկի բերուց, թե. «Ինձ թափի»։

Նամեսնիկը ոսկին էլ պահեց, հարամուն էլ։

Ասավ.— Էս մեկ թազանը կարելի ա սխալմունք ըլի, էլ չըլի։

Մյուս օրը մեկը մեկին սըպանեց։

Սըպանողին բռնեցին, սա բերուց հինգ կոտ ոսկի, որ իրան թափե։ Նամեսնիկը ոսկին էլ պահեց, մարդասպանին էլ։

Ասավ.— Կարելի ա էս էլ սխալմունք ըլի, մարդասպանություն էլ չպատահի։

Մյուս օրը մեկը սըպանեց էրկու մարդ։

Բռնեցին բերին, հետը բերաց տասը կոտ ոսկի, ասավ.— Ա՛ռ էս ոսկին, ինձ թափի։

Սրան էլ պահեց, ոսկին էլ։

Րիգունը նամեսնիկը գնաց կնգանը հետ մասլահաթ արավ, թե.— Ես չեմ կենալ էս գործումը։

Ես ոսկովը խալխի մեղքերը վեր ունիլ չեմ։

Կնիկն էլ ասեց.— Գնանք թքավորի կուշտը։

Գնացին ռավոտը թքավորի կուշտը, ասեցին.— Ես ոսկին էլ քեզ, էս հրամիքն էլ քեզ. ուզում ես ազատի, ուզում էս՝ ոչ, մենք էդ մեղքի տակ ընկնիլ չենք։

  1. Փոխարքայություն—Ծ․ Բ․։