Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թքավորն առավ.— Բա ի՞նչ փեշակ էս ուզում։

Ասավ.— Ես ուզում էմ ռանչպարութին․ ինձ տուր մի կտոր հող, մի գութան, մի քանի թաղար ցորեն, ռանչպարութին անեմ, ապրեմ։

Տվուց թքավորը մի կտոր հող, մի գութան, մի քանի հոտաղ՝ իրեն եզներով, մի քանի թաղար ցորեն։

Սկսեց դա վարել։ Էդ տարին թքավորի ամբարները լքցրուց դա իրեն ռանչպարութենով։

Երկրորդ տարին թքավորը տվուց էրկու գութան: Դա գութանի մաճկալներին ու հոտաղներին պատվիրեց, որ անցնողներին էլ ուտեցընեն, խմեցնեն, դարձողներին էլ։

Մի օր ինքը էկավ, որ գութանին մտիկ անի. էկավ տեհավ, որ մաճկալները հաց են ուտում, դըզի ծերին մի մարդ նստած ա:

Մաճկալների վրա չարացավ, թե.— Տենո՞ւմ չեք էն մարդին, որ մի հոտաղ ղրգե՛ք, նա էլ գա հաց ուտե:

Իրան ձին քշեց գնաց նրան բերելու։

Գնաց տեհավ, որ մի ծեր, քոսոտ֊բորոտ նստած ա, ասավ.— Պապի ջա՛ն, էս խի՞ էս նստել, արի գնանք։

Վիկալավ իրան թարքը նստացրուց, յափունջին գցեց վրեն, բերուց իրան տուն։ Կնիկը ավելի ընդունեց, ջուր տաքցրուց, լեղացրեց։

Ասավ.— Պապի ջա՛ն, ես քեզ սաղացնեմ, աներս թքավոր ա, ունի օխտը դոխտուր, քեզ կսաղացնեմ։

Դա ասաց, թե.— Իմ հերս էլ ուներ տասը դոխտուր, համա ինձ չկարացին սաղացնեն։

— Բա,— ասեց,— պապի՛, քեզ ի՞նչը կսաղացնի։

Թե.— Որդի՛, ինձ կսաղացնի մի տարեկան տղի արինը:

Դա ասավ.— Պապի՛, ես ունեմ մի տարեկան էրեխա։

Գնաց, րեխին մորթեց, արինը բերուց, սկսեց արինը քսել լաշկին։

Կնիկը դռնիցը էկավ տեհավ, որ րեխին մորթած, արինը քսում ա։

— Ա՛յ մարդ,— ասավ,— խի՞ էդ վարձքը կենտու դու վի կալար, խի՞ ինձ էլ չի իմաց արիր, որ րեխի ձեռիցը ես էլ բռնեի, էդ վարձքիցը ես էլ ի վեկալել։

Պապը իստակ սըղացավ. կանչեց, սկսեց օխնել. նրանք, գլուխներուն կախ արած, օխնանքին ականջ ին դնում, տեհան րեխեն օրորոցումը լաց էլավ, գլուխները վեր քաշեցին՝ ոչով չկա։