—Հապա ՛՛Պատուիրեցին յանձնել ձեզ ՝՝ Սիպիրեան կեանքէն…
—Համարել յաջողուած գործ՝ որպէս ահազանգ, յիշողութիւն…
—Իսկ Գուրգեն Մահարի Ծաղկած փշալարե ր —ը:
—Գուրգեն Մահարին ասացիք, նա մեր գրականութեան մեծերից է իր վէպերով, աւելի մեծ իրր արձակի մէջ՝ քան բանաստեղծութեան: Զուարթախօսութեան վարպետ (հիւմմորի)՝ երբեմն չարաշահելով, ամենակենդանի յիշատակելի Մահարու գործը ՛՛Այրուող Այգեստաններ՛՛ , որ մնացել է սակայն ազգային սահմաններում՝ հայ ընթերցողի համար շատ հաճելի:
Նոյնքան բան կ՛ասի՞ օտարներին: Իսկ Մաթեւոսեանը ուրիշ որակ է՝ ընդունելի օտարների կողմից: Ափսո՜ս, կանուխ մեկնեց ու չհասւ իր ցանկացած բարձունքին, ձեզ էր յայտնել չէ՞, որ ուզում էր տիրանալ Նոբելեան մրցանակին:
—Խօսք մըն ալ կ՛ըսէ՞ք պրն. Նախագահ, Պոլսոյ ժամանակակից հայ գրականութեան մասին:
—Հին Պոլիսը Հայոց համար ոսկեդար տուեց Զօհրապով, Վարուժանով, Սիամանթոյով, Ռուբէն Սեւակով եւ Զապէլ Եսայեանով, նաեւ թատրոնով, ճարտարապետութեամբ, երաժշտութեամբ (մեր առաջին օպերան) եւ մասամբ նորին:
—Նորե՞րը…
—Նորերը վերջին մոհիկաններն են, որոնց մէջ արժանի փայլ ստացան Զահրատը՝ մի արտակարգ բանաստեծ, Զարեհ Խրախունին նոյնպէս, զորս վերջերս կորցրեցինք: Արձակագիրներից կարող եմ յիշել Ռոպեռ Հատէճեանին ու