պատկերների մասին, այլ մտապատկերը ներկայացնում է իբրեւ իրականութիւն, երբ խօսող ձիու վրայ նստած Արմէնը թագաւոր է դառնում, բայց պառաված ձիու անշնչանալու հետ ցնդում է հեքաթը, կրկին շարնակւում է իրական պատմուածքը»:
—«Ժամանակակից պատմուածքնրեում, արդէն իբրեւ պոստմոդեռնի գեղագիտական դրսեւորում մարդու ենթագիտակցական ու անգիտակցական աշխարհի կարեւորում, այսինքն աւելի շատ իբրեւ բովանդակութիւն, կարեւոր տեղ է գրաւում միստիկան: Միստիկական իրավիճակների կարելի հանդիպել այսօր ստեղծագործող բոլոր սերունդների գրողնորի պատմուածքներում: Ն. Շահնազարեանի ՛՛Տեսիլք՛՛, ՛՛Ծեր տարականի վրէժը ՛՛, Ան. Թոփչեանի ՛՛Հայելին՛՛, Ռ. Նահապետեանի ՛՛Գունատ հարսնացու՝ կարեւոր ու երկրորդական մանրամասնութիւններով՛՛ . նորեցիր՝ Լ. Վահանյանի ՛՛Գետնայարկը՛՛, Գրիգի ՛՛Երկու սերունդ ՛՛ եւ աւագ ու կրտսեր բազմաթիւ գրողների պատմուածքներում առկայ է միստիկայի պահը»:
—«Ռուբէն Յովսէփեանի ՛՛Ոսկու շուկայում՛՛ պատմուածքում զրուցակիցների կռահման ունակութիւնները զգալիօրէն հենւում են պատմական փաստերի իմացութեան վրայ, բայց միաժամանակ դեդեկտիւ տարրեր են պարունակում իրենց մէջ»:
—«Սամուել Մկրտչեանի՝ դեռեւս 2004-ին լոյս տեսած ՛՛Imagine կամ կյանքը ժամանակաւոր մեկուսարանում՛՛ գրքոյկի պատմուածքներում առկայ է անտի ուտոպիան, որը