Այս վիպը նախապէս տպուած է ՛՛Անձրեւած Ամպեր՛՛ խորագիրով: Մաթեւոսյանը կը սիրէր վերնագրեր փոխել գործի բովանդակության յարմար, զօրանցելու համար իմաստը վիպակին: Ուրիշ վիպակներու մէջ եւս կը հանդիպինք նման փոփոխութիւններու:
—«՛՛Տաշքեդ՛՛ վիպակում հերոսների կռիւն շատ ներքին է, քան արտաքին, աւելի բարոյական քան սորցիալական բնույթի կռիւ: Այստեղ գործողութիւնները զարգանում են հակառակ տրամաբանութեամբ այն իմաստով, որ բարոյական անկման պատճառով են առաջանում սոցիալական խնդիրները… անբարոյական աշխարհն ինքն է խինդիրներ ստեղծում»:
—«՛՛Տաշքենդը՛՛ եզրափակում են հերոսի՝ հակառակ պնդող խօսքերը. ՛՛Մի՛ գնացէք, էնտեղ մարդ չկայ, բոլորը մեռել ու կորել են բոլորը՛՛: Հերոսի բերանով արտայայտուած այս խօսքերը գրողի ցաւի արտայայտութիւնն են, նրա մտահոգութիւնը կորչող բարոյական արժեքների նկատմամբ: ՛՛Էս աշխարհում ոչ մէկը ոչ մէկիս լաւ ապրելը չի ուզում-ուզում են կարգին մէջ լինես եւ իր կարեկցանքի ենթարկութեան տակ՛՛»:
Քննելով Մաթեւոսեանի ՛՛Տաշքենդի՛՛ աղերսները ռուսական գիւղագրութեան հետ կը, հիմնավորէ.
—«՛՛Տաշքենդում՛՛ ներկայացող գիւղաշախարհի փոփոխութիւնների պատկերով Մաթեւոսեանը համաքայլ էր ընդանում ամողջ Խորհրդային գրականության հետ, որն ի հարկէ չէր կարող սահմանափակուել գիւղագրութեամբ: Մի կողմից՝ երկրորդ համաշխարային պատերազմի պատճառով