Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթէ սփիւռքի ծնունդիս խարիսխը Հայաստանն է Ծմակուտի մէջ ծնած, խոտ հնձած, պատուաստ կատարած, կովէն սնունդ ստացած Մաթեւոսեանին գործը պէտք է ըլլայ... ի ծնէ:

Մի ձանձրացէք խնդրեմ, վերջին խօսք մը եւս կայ նոյն էջին վրայ.

—«Իրենց անցեալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պէս մեր տակից փախչում է»:

Այսպէս, մենք ներկայ եղանք Մաթեւոսեանի փիլիսոփայական մէկ ելոյթին: Լսելու ենք նաեւ օրուան զեկուցաբերները՝ Նոյենբերի 17—ին:

Եւ որովհետեւ իմ ապրածս բնակարանը կը գտնուէր Կոմիտասի անուան նուիրած պողոտայի էն սկզբին, որոշեցի մարզանքի փոխան հետիոտն բարձրանալ վերելքն ի վեր դէպի գիտաժողովի վայրը ՝ Սլաւոնկան Համալսարան:

Բաւական մը բարձրանալէ վերջ՝ աճապարող հայուհիի մը հարց տուի.

«Տակաւին հեռո՞ւ է Սլաւոնական Հալմասարանը...»:

«Սովորում եմ այդ համալսարանում, էսա, աջ կը դառնանք եւ ուղիղ մի նեղ փողոց մեզ կը հասցնի ձեր ուզած համալսարանը: Կ՛ընկերանա՞ք ինձ»:

Սիրով ընկերացայ: Ժամանակին հասանք: Ուսանողներ ցույց տուին դահլիճին դուռը:

Նախքան այդ՝ վերստին աչքէ անցուցի ծրագիրը, Առաջին նիստ (ժամը 11.00—ից 12.30):

Տասը րոպէ ժամանակ ունէի: Մատնահարեցի կողքի սենեակներէն մէկի դուռ — «Բացուի՛ր Սեզամ»: