Jump to content

Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

–«Բայց մեր կարծիքով շատ աւելի լաւ կը լինէր եթէ վէպը չներկայանար իբրեն որոշակի ծրագրի իրականացում, հեղինակը ոչ թէ թելադրէր եզրակացցութիւններ՝ այլ կեանքի դրուագներից ընթերցողը ինքը հանգէր դրանց, որովհետեւ, այնուամէնայնիւ, մեզ չի թւում, թէ երեխայի զգայութիւններն ու աշխարհաճանաչման փորձերը կարող են մի ամբողջ փիլիսոփայական համակարգ ձեւաւորել։ Ու նաեւ, աւելի խորգային իմաստով, թւում է, բազում աղէտների միջով անցած հայ մարդու հոգեբանութեանն առանձնապէս հարազատ չէ կեանքի ունայնութեան բացարձակումը (վերջապէ՜ս - Թ.Թ.)։ Այս տեսանկիւնից նայելով՝ կարծում ենք, որ Հր. Սարիբեկեանի ՛՛Երուորեակների արեւը՛՛ վէպը կարելի է դիտարկել միայն գրական փորձարարութեան շրջանակներում իբրեւ մոդեռնիստական, փիլիսոփայական ներհայեցողցական վէպ, որ ներքուստ ընդարձակում է ժամանակակից վէպի ներժանրային սահմանները՝ տեղ թողնելով դեռեւս սպասուելիք կեանքի վէպի համար»։

ժենիա Քալանթարեանի համար վերի տողերը կոչենք՝ արդարանալի մօտեցում կամ արձագանգ։ Քանի յաճախ, արդար են անոր մօտեցումները մեր անցեալի ու ներկայի գրողներու գործերուն նկատմամբ միշտ լաւէն՝ լաւագոյնի սպասումով։

Երեւան, 4 Ապրիլ, 2016