Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Մի զեկուցագիր է սա, որ ներկայացրել եմ Հ. Յ. Դաշնակցութեան արտասահմանեան մարմինների Խորհրդաժողովին, սոյն 1923 թ. ապրիլ ամսին:


Խորապէս համոզւած լինելով, որ այստեղ արծարծւած խնդիրները ամենալուրջ մտածումների առարկայ պիտի լինեն ոչ միայն կուսակցականների, այլեւ ամեն մի հայ մարդու համար, պարտք համարեցի տպագրութեան տալ ու հանրային սեփականութիւն դարձնել զեկուցագիրս:


Տպագրում եմ անփոփոխ ու ամբողջովին, բացի վերջի երեք-չորս էջերից, որ պարունակում են կոնկրետ առաջարկներ ու վերապահւելու են միայն կուսակցական շրջանների համար:

Բուքրէշտ, Յուլիս 1923 թ.:
Յ. Ք.