Jump to content

Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարսափում թէ՝ ի՞նչպէս ապրեմ մի մթնոլորտի մէջ, ուր չի մնացել ոչ փոխադարձ հաւատ, ոչ փոխադարձ յարգանք...


Յամենայն դէպս, սիրելի NN, ուզում եմ մնալ իմ այն «հին հաւատին», թէ՝ անկախ ու նոյնիսկ հակառակ մարդկային բոլոր կարգի թուլութիւնների՝ կայ նաեւ մի բան — մի սրբութիւն — որ վեր է այդ թուլութիւններից ու կարող է ղեկավարել մարդու միտքն ու գործերը. եւ թէ ոչ արդարութիւն է, ոչ էլ իմաստութիւն մարդու ամէն մի քայլի մէջ որոնել թաքցրած, քողարկած կամ կեղծած շարժառիթներ, յետին մտքեր:

Համբոյրներով՝
ՔՈ
ՅՈՎ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

Բուքրեշտ, 17 հունիսի 1923