Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հակառակորդը հրետանային նախապատրաստությունից և ավիացիայի հարվածներից հետո անցել է հարձակման և երեքօրյա մարտերից հետո գոսվել է Սորարասի, Խանալար, Դեյխան, Ջաֆարաբադ. Մըդիդերե, Մազչութլու, Ֆատալիփեյա, Մալխսղաֆ գյուղերը և ընդհուպ մոտեցել Գորիսի շրջանի պաշտպանական գոտիների մարտագծին։ Հակառակորդի մի այլ զորախումբ հարձակվել է հյուսիս-արևմուտքից՝ Ղոչազ-Թիգիկ-1 բնագծից և մոտեցել Լաչինին։ Համառ և ծանր մարտերի ընթացքում մի շարք բնակավայրեր ձեռքից ձեռք են անցել, հակառակորդն ունեցել է կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Հայկական ուժերը պաշտպանական մարտերում հակառակորդին ուժասպառ են աշել և հարկադրել դադարեցնել հարձակումը։ Հոկտեմբերի առաջին տասնօրյակին ազատամարտիկները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ անցել են հակահարձակման։ Կուբաթլուի շրջանի ուղղությամբ հարձակողական կտարկ գործողություններ են ձեռնարկել Հագութի շրջանի հարավային սահմանները պաշտպանող ՊԲ ստորաբաժանումները, որոնք հոկտեմբերի 10-21-ին զարգացնելով իրենց առաջխաղացումը՝ ճնշել են Թոփաղաճ, Ղոչազ, Ասրիբաբ լեռնահատվածնեշում և Մազմազակ բնակավայրում տեղակայված ռազմական հենակետերը։ Հոկտեմբերի 21-ին ռազմական գործողությունն ավարտվել է հայկական ուժերի հաղթանակով։ Գոփսի շրջանի և Լաչինի միջանցքի հյուսիսարեմտյան և հարավարևմտյան սահմանների ուղղությամբ ձեռնարկած այդ գործողությունների շնորհիվ, փաստորեն, ապահովվել է Գորիս-Լաչին-Ստեփանակերտ մայրուղիով երթևեկության անվտանգությունը։ Հակառակորդի կրած պարտությունից հետո ռազմաճակատի այս հատվածում («Կոբրայի» դիրքեր) հաստատվել է ուժերի հարաբերական անգո։

ԳՈՐԾԱԴՈՒԼ, քաղաքական պայքարի ձև, արտահայտվում է աշխատանքից բանվորների և ծառայողների կոլեկտիվ հրաժարումով, որով իշխանություններին (կառավարությանը) ներկայացնում են քաղաքական և տնտեսական պահանջներ։ Գները հաճախ ուղեկցվում են ցույցերով, ոստիկանության և բանակի հետ ընդհարումներով։ Գ-ի ձևերից են աշխատանքի լրիվ կամ մասնակի դադարեցումը, առանց աշխատավայրից հեռանալու կամ աշխատավայրը լքելով, համընդհանուր Գ. և այլն։ Գ. լինում է տնտեսական և քաղաքական։ Քաղաքական Գ. շարժման բսսձապույն և ընդհանուր ձևն է, ենթադրում է քաղաքական ուժերի ղեկավարության առկայություն և կարող է վերաճել ապստամբության։

1987- ի փետրվարի 22-ից Երևանում և Ստեփանակերտում Շարժման ղեկավարների կոչով սկսվել են մի շարք ձեռնարկությունների աշխատավորների Գ-ներ, որոնք շարունակվել են ԼՂԻՄ-ի շուրջ ծավալված դեպքերի զարգացումներին զուգընթաց։ Համատարած ու զանգվածային Գներ արձանագրվել են 1988-89-ի ապփլ-օգստոս և 1989-90-ի գեթե բոլոր ամիսներին։ Գ են հայտարարել ՀԽՍՀ և ԼՂԻՄ բոլոր, բացառությամբ կենսական ապահովության ձեռնարկությունները։ «Ղարաբաղ» կոմիտեի կոչով դադարեցվել են Հայկական ատոմակայանի, «Նաիրիտ» գիտաաէտախական միավորման, մի շարք քիմիական արդյունաբերության, հաստոցաշինական և այլ ձեռնարկությունների աշխատանքները՝ նպատակ ունենալով ճնշում գրծագել կենտրոնական իշխանությունների վրա՝ Արցախի հիմնահարցն արդարացի լուծելու համար։

Հ. Խաչատղան

«ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ», համաթուրքական նեոֆաշիստական, ահաբեկչական քաղաքական կազմակերպություն։ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ռազմական թևը։ Կազմակերպության առաջնորդն էր Ա. Թյուրքեշը (1969-97), 1997-ից՝ Դ. Բահչելին. գաղափարախոսը՝ Ն. Աթսըզը։ Համագրծակցում է թուրքական հատուկ ծառայությունների, մասնավորապես Ազգային հետախուզական կազմակերպության հետ։ Խնդիրն է Թոսքիայում ձախակողմյան շարժման առաջնորդների վերացումը, քրդական շարժման ճնշումը, Հայաստանի ազատագության հայ գաղտնի բանակի (ՃՏՃԼՃ) անունից սագիչ գրծողությունների իրականացումը։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին գրոհային և խափանողական ջոկատներ է ուղարկել Ադրբեջան։

1988- ից Ագբեջանում գրծում է նույնանման կազմակերպություն, որը սերտորեն համագործակցում է թուրքական «Գ. զ»–ի հետ։ «Գ. գ»–ի ագբեջանական մասնաճյուղը պաշտոնապես գանցվել է 1992-ի գարնանը՝ որպես ԱԺՃ ահաբեկչական թև։ Մասնաճյուղի ղեկավարն էր ԱՀ ՆԳ նախկին նախարար Ի. Համիգվը. փոխնախագահ Ք. Մուխտալին։ 1-ին համագրմարը տեղի է ունեցել Բաքվում, 1993-ի դեկ–