1977-ին ընդունվել են ժ. կ-ի երկու լրացուցիչ արձանագրությունները. 1. միջազգային զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին, 2. ոչ միջազգային բնույթի հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին։ Առաջին լրացուցիչ արձանագրությունն ընդլայնել է ժ. կ-ի կիրառման ոլորտը՝ հակամարտող կողմերի թվում մատնանշելով նաև իշենց ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովորոլներին։
Պատերազմ հայտարարելու և զինված հակամարտությունների դեպքում պետությունները պարտավոր են պահպանել ժ. կ-ի կանոնները, անգամ եթե մասնակիցներից մեկը չի ընդունում պատերազմական դրությունը։ Այդ պատճառով ԱՀ երկար ժամանակ հրաժարվում էր վավերացնել ժ. կ.՝ դրանք համարելով իր համար անընդունելի։ Սակայն նույնիսկ ժ. կ-ին չմիացած երկրները ևս պարտավոր են պահպանել դրանց դրույթները և պատասխանատվություն են կրում պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության հանդեպ գործած հանցագործությունների համար։
Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ԱՀ պարբերաբար կոպտորեն խախտել է ժ. կ-ի կանոնները . հրաժարվել է ԼՂՀ իշխանություններին տեղեկություններ հայտնել գեՐԻ ընկած վիրավորների և հիվանդների մասին, ռազմագերիներին պարտադրել է կատարել ստրկական աշխատանք մասնավոր տներում, նրանց համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, ինչի հետևանքով հայազգի շատ ռազմագերիներ և պատանդներ զոհվել են Ադրբեջանական բանակի զավթած տարածքներում մնացած հայ խաղաղ բնակչության ճնշող մեծամասնությունն սպանվել է, պատանդվել՝ փրկագնի դիմաց փոխանակվելու համար, կամ էլ անհետ կորել։ Այսպես՝
1989- ի հունիսին ադրբեջանական բանակը զավթել է ԼՂՀ Շահումյանի շրջանը, որտեղից դեռևս չէին հասցրել հեռանալ 405 մարդ, հիմնականում՝ տարեցներ։ Նրանց ճակատագիրը, բացառությամբ մեկի, ցայսօր (2004) անհայտ է։ Կարճ ժամանակով զավթված ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա և Ասկերանի շրջանի Խրամորթ հայկական գյուղերի բնակիչները, չհասցընելով հեռանալ ռազմական գործողությունների շրջանից, ենթարկվել են խոշտանգումների, սպանվել առանձնահատուկ դաժանությամբ կամ էլ պատանդվել՝ վախանակելու համար։ ԱՀ կոպտորեն խախտել է նաև ժ. կ-ի դրույթները՝ հրետակոծելով և ռմբակոծելով ԼՂՀ և ՀՀ պատերազմական գոտուց դուրս գտնվող բնակավայրերը։ Ռմբակոծությունների ժամանակ ԱՀ օգտագործել է չտարբերակող գործողության զենք գի տակցաբար մեծացնելով զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում։
ԼՂՀ 1992-ի գարնանն արդեն հայտարարել էր ժ. կ-ի և լրացուցիչ արձանագրությունների լիակատար ճանաչման և առանց պայմանների դրանց դրույթների կատարման մասին։ ԼՂՀ իշխանությունների կողմից ժ. կ-ի պահանջների անվերապահ պահպանումը բազմիցս հաստատել են միջազգային իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունները, այդ թվում՝ Միջազգային կարմիր խաչը։
Լ Մելիք-Շահնազարյան