բազմահարկ բնակելի տները և հասարակական շենքերը։ Խորհրդային շրջանում շինարարական աշխատանքները հիմնականում կատարվել են Ստեփանակերտում. մասամբ՝ նաև շրջկենտրոններում։ Հայկական դասական ճարտարապետության ձևերով են լուծված Հանրապետական գրադարանի (ճարտարապետ՝ Ա. Շիրինյան), հայկական դրամատիկ թատրոնի (ճարտարապետներ՝ Ի. Վրդանեսով, Ա. Շիրինյան, երկուսն էլ՝ Ստեփանակերտում), Մարտունի քաղաքի և ճարտար գյուղի մշակույթի պալատների (ճարտարապետ՝ Գ. Թամանյան) շենքերը։
Գոկ. Ջալալյանց Ս.. ճանապաոհոոդա թի ւ և ի Մեծն Հայաստան, մաս 1, Տփղիս, 1842։ Շահխաթուճյանց Հ., Ստորադարթիր(1 կաթափկէ Էջմիածնի և հիմդ գավաուսցն Արարատայ, հ. 2. էջմիածին, 1842։ Լա լա յան Ե., Վարանդա, «ԱՀ», գիժ 2, Թ.. 1897։ Բսախորդաոյան Մ., Արցաիր. Բաքու, 1895։ Ոսկյան Հ.. ացախի վանէրաը, Վիհննա, 1958։ Դիվան հայ վիմագրության, պո. 5, Ապախ, Ե., 1982։ Մկրտչյան Օ., Աոցսվսի գաԲդեդ, Ե.. 2002։ ձշբօատա Ի4.Ւ4., Ճբղռճշաո աա\օ գբաաշճօս ռթճսատարջբհր, Դտտտջբտեա ։ս։«հ(յ\՝ո(։բօցսսս շսաոօՅսյա ոօ ռբատօ<օաջ սօզյշշատջ, ԼՏՅԱՇԱ ցօՀյճսցօտ, Տ., 1985։ 51բաո>րու ԼԱ., 11շտօբսճՕօբճԱաէ-արջբւՎերտ ոռՅատԻրսա արօրաօա Աօբռօօճռ, Տ., 1988։ Շհօահռջհ, աԽոօ, 1988 (Օա սոաոէր (ն օոշհնտէէսա ձռոՀրա, Ւ1 19)։ Շաոյօ Բ.. ձո-1սէջէէսու ձոաոօ ժւմ զրաՈօ ս1 ժև՝ս>ոոօ\՝€ՏՈՈՕ տա՝օ1օ, է. 1. Բօոա, 1988.
15. ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ
ԼՂՀ տարածքում պահպանվել են նախնադարյան բնակավայրեր, հայտնաբերվել քարե գործիքներ, ուրարտական վաղ շրջանի պաշտամունքային արձանիկներ, խոյակներ, կենցաղային առարկաներ, դրամներ։ Հնավայրերից պեղված կիսաթանկարժեք քարերից պատրաստված մանյակները, բրոնզե նետագլխիկները. երկաթե դաշույնները, ոսկե ուլունքները, դրոշմազարդ կարասները, կենդանիների ու թռչունների ոճավորված պատկերներով զարդարված սև. փայլուն կավանոթները վկայում են կիրառական արվեստի բարձր մակարդակի մասին։ Միջին դարերում մեծ վարպետության է հասել քարի զարդաքանդակումը (հայտնի են քարգործ վարպետներ Ղազարի. Գա բփելի, Խաչենիկի, Շահենի. Պողոսի անունները), ինչի վկայությունն են ԼՂՀ տարածքում պահպանված Դադիվանփ. Գտիչի վանքի բարձրարվեստ և Արբակերտ խաչքարերը, ինչպես նաև քանդակազարդ կոթողները։ Հայ արվեստի պատմության մեջ որոշակի տեղ ունեն Արցախի միջնադարյան որմնանկարչության փայլուն օրինակները, որոնք պահպանվել են Դադիվանքում, Ամարասում։ Երկրամասի գրչատներում
17.ՂԱՊ ստեղծված ձեռագիր-մատյաններում իրենց ինքնատիպությամբ առանձնանում և Արցախի մանրանկարչության դպրոցի մասին են վկայում բագմաթիվ բարձրարվեստ տերունական պատկերները. ավետարանիչների դիմանկարները, խորանները, լուսանցազարդերը, զարդագրերն ու գլխազարդերը։
Ղարաբաղը հայտնի է իր ավանդական տարազով (հատկապես՝ կանացի), գորգերով, կապերտներով, խուրջիններով, արծաթե և պղնձե կերտվածքներով և այլն։ Արցախի գորգերին հատուկ են ատամնաձև եզրերով խաչաձև ու շեղանկյունաձև մեծ զարդանախշելը, որոնք հաճախ լրացվել են կենդանիների պատկերներով։ Ղարաբաղը Ռուսաստանին միացվելուց հետո, սոցիալ-տնտեսական վերելքին համընթաց, զարգացել են կիրառական արվեստի ավանդական ճյուղերը՝ բրուտագործությունը. մետաղի գեղարվեստական մշակումը, ասեղնագործությունը և այլն։ Հայ կերպարվեստում իրենց ծանրակշիռ ներդրումն ունեն ծնունդով ղարաբաղցի գեղանկարիչ Ս. Աղաջանյանը. քանդակագործներ Հ. Գյուրջյանը, Ա. Բաղդասարյանը։ ԼՂՀ-ում ապրում ու ստեղծագործում են երեք տասնյակից ավելի նկարիչներ, քանդակագործներ. ժողովրդական արվեստի բազմաթիվ շնորհալի վարպետներ Երկար տարիների անորոշությունից հետո 1988-ին ստեղծվել է ԽԱՀՄ նկարիչների միության մարզային ինքնուրույն բաժանմունք (այժմ՝ Արցախի նկարիչների միություն), որը գործուն կապերի մեջ է Հայաստանի նկարիչների միության հետ։ Կերպարվեստի բնագավառում նկատվում է զգալի առաջընթաց։ Այդ են վկայում պարբերաբար Հայաստանում. Արցախում և արտեփրում բացվող ցուցահանդեսները։ Արցախի նկարիչների գործերում նշանակալի են 1988-ի Արցախյան շարժման թեմաներով ստեղծագործությունները։ Առավել հայտնի