Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպաճական և ազատացրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Ափության հաՅաւ» մեդալով։

Ն. Սարամյան

ԽԱՉԱՏՐՅԱՆ Տարոն ԱգիգԻ (ծ. 15.10.1956. գ. Ներքին Մասնաշեն (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մաւգում)1, ազատամարտիկ։ ՀՀ բանակի փոխգնդապետ (2004)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1980)։ 1980-89-ին աշխատել է ՀԽՍՀ թեթե արդյունաբերության նախարարության հաշվողական կենտրոնում։ 1989-94-ին «Սասանցինեո» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Մեղրիի (Նյուվաղի), Գոլինի (Կոռնիձու, Շոտնուխ), Վայքի (Բարձրունի, Խնձորուտ), Նոյեմբերյանի (Օսկեպար), Շամշալինի և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան. Լենինավան, Մադադիս, Դրմբոն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1995-ից ծառայում է ՀՀ բանակում, եղել է ՊՆ ուսումնական գումարտակի հրամանատարի տեղակալ, Կոտայքի տարածքային զինկոմիսափատի բաժնի պետ, 2000-ից՝ Գլխավոր շտաբի ավագ սպա։

Պարգևատրվել է ՀՀ «Ափություն» մեդալով։ ԽԱՉԱՏՐՅԱՆ Տիրան Վազգենի (ծ. 20.6.1971, գ. Պռոշյան (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)), կապավու։ ՊԲ փոխգնդապետ (2002)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1997)։ 2002-ից՝ ՊԲ Ատ զորամասի հրամանատար։

1987-ին Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջա6ի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը։ 1990-91-ին եղել է ՀՀ ՊԿ կապավոր և ապահովել ՀՀ սահմանամերձ շրջանների, Արօրխի և Երևանի հետ կապը։ 1991-94-ին Պռոշյանի կամավորական ջոկատի, ապա Շուշիի ատանձնակի գումաթտակի կազմելում մասնակցել է Ասկերանի (Լեսնոյ), Շահումյանի (էլքեջ, Բոպլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Գյուլաթաղ, Չլդրան, Կիչան, Ախավենդ, Օրթափայա. Բաշ Գյուներիայա), Կուբաթլոփ, Ֆիզուփի, Ղան գելանի. Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտտթյուն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ Յուրի Գփգոփի (ծ. 1 3.1932, ք. Թեթփծղարո (վրաստան)), ռազմական գործիչ։ ՀՀ ոսնակի զեներալ-լեյտենանտ (2000)։ Ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ոաումնարանը (1974) և Մոսկվայի հրետանային ռազմական ակադեմիան (1985)։ 1974-92-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Հեռավոոաևելյան, Բելոռուսական զինվորական օկրուգներում (1987-88-ին Աֆղանստանում մասնակցել է ԽՍՀՄ ռազմական գործողություններին), եղել դասակի, մարտկոցի, դիվիզիոնիառանձին հրետանային բւիգաղի հրամանատար, դիվիզիոնի, դիվիզիայի շտաբի պետ։ 1992-93-ին՝ Լուսակերտում տեղակայված ՀՀ ԶՈՒ զնղի, ապա՝ ՀՀ սահմանապահ զուքերի հրամանատար-պաշտպանության նախարարի տեղակալ, 1993-94-ին՝ Տավուշի և ճամբարակի ուղղությամբ գործող, 1994-95-ին՝ Գորիսիառանձին մոտոհրաձգային բւիզադների, 1995-2000-ին՝ զորամիավորումների հրամանատար, 2000-ից՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Խ. մասնակցել է (նաև ղեկավարել առանձին մարտական գործողություններ) Տավուշի, ճամբարակի, Կապանի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։

Վ. Ավետխւյան

ԽԱՁԳԵՏԻԿ. գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 38 կմ հարավ-արևելք Հակալի գետի ստորին հոսանքի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 32 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։

Ազատագրվել է 1993-ի սեպտեմբերին, բնակեցվել է 1999-ին՝ Ադրբեջանից բռնագադթած հայ փախստականներով։

ԽԱՉԵՆ, գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 18 կմ հյուսիս-արեմուտք 720 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1531 հա։ Բնակչությունը՝ 400 (2003)։ Զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Պտկեսբերք վանքը (XIV դ.), Ս. Հովհաննես (XVII դ.) եկեղեցին, Ուլուբաբ գյուղատեղին։

1990-ին Խ-ում կազմավորվել է երեք կամավորական ջոկատներ (հրամանատարներ՝ Ն. Գփգույան, Ս. Ստեփանյան, Վ. Առստամյան), որոնք առանձին, իսկ 1992-ից Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում, մասնակցել են Հովսեփավանի, Ախավենղի, Քարագլխի ինքնապաշտպանական և Խոջալոփ, Նախիջևանիկի, Փրջամալի, Արանզամիի, Ադբու-