Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հակառակորդը գարվել է գյուղը։ Բնակչությունը տեղահանվել է։ Խ-ից զոհվել է 4, անհայտ կորել12 բնակիչ։

1992-ից ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։

Կ. Ղարամանյան

աԵՐհյԱՆ, գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 28 կմ հարավ-արեմուտք 1000 մ բաւձրության վրա։ Տարածքը՝ 611 հա։ Բնակչությունը՝ 117 (2003)։ Զբաղվում են բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական ղպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղն ունեցել է Ս. Գրիգու (Ս. Գեուգ) եկեղեցի (քանդված է)։

Խ-ի ազատամարտիկները ներառվել են Մաճկալաշենի գումարտակի կազմում։ Խ-ից զոհվել է 1 ազատամարտիկ։

Գ. Կարապետյան

իյԾԱԲԵՐԴ. գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ աւեմուտք Քիրս լեռան հարավարեմտյան մասում՝ Դիզավրայտ լեռան հարեանությամբ՝ 900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 4816 հա։ Անտառածածկ են գյուղի հարավային և հարավարեմտյան հատվածները։ Բնակչությունը՝ 190 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և երկրագործությամբ։ Ունի ակումբ, գոսդարան, բուժկետ, ութամյա ղպրոց (կոչվեց է ազատամարտիկ Վ. Գվրգորյանի անունով)։

Խ. երեք կողմից շրջարղատված լինելով ադրբեջանական գյուղերով՝ պարբերաբար ենթարկվել է հարձակումների։ 1989-ին գյուղում կազմավաված կամավորական ջոկատը (հրամանատար՝Ն. Գեուգյան) մինչև 1992-ը մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին։ ՊԲ կազմավորումից հետո ջոկատի ազատամարտիկները Ի1տ զորամասի կազմում մասնակցել են ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի ազատամարտիկները հատկապես աչքի են ընկել Սիրիչյաղժդանով ռազմական գործողության ժամանակ՝ ոչնչացնելով թշնամու աֆղան և այլ վարձկանների։ Ջոկատից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ն. Գևոպյանը։ Գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ։

Ա. Ավանեսյան

ԽՆԿԱՎԱՆ. գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 51 կմ աւեմուտք 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 354 հա։ Բնակչությունը՝ 183 (2003)։ Զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա ղպրոց։

1988- ին Խ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ և միավորվել Վաղուհաս գյուղի ջոկատին (հրամանատար՝ Հ. Աղաբեկյան)։ Խ-ից հրամանատարներ են եղել Ս. Աբրահամյանը, Գ. Միքայելյանը։ Զոհվել է 14 ազատամարտիկ։

Ս. Աբրահամյան

իյՆՁՐԻՍՏԱՆ. գյուղ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 20 կմ աւեմուտք 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 500 հա։ Բնակչությունը՝ 820 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղի Ա. Աստվածածին եկեղեցին (ուշ միջնադար) ավերված է, շրջակայքում են Հանգած եղցի հուշարձանի ավերակները, բազմաթիվ խաչքարեր (Ճ111-Ճ\Ո1 դդ.)։

1990- ին Խ-ում կազմավորվել է «Կոբրա» կամավորական ջոկատը (հրամանատարներ՝ Վ. Աղասարյան, Ն. Ղուլյան)։ Ջոկատն առանձին, իսկ 1992-ի սեպտեմբերից Ասկերանի պաշտպանական շրջանի 4-րդ հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Խ-ի, Ասկերանի (Նախիջևանիկ, Խանաբսպ, Արադարաշեն, Քարագլուխ), Աղդամի, Մարտակերտի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին, հակառակորդի կրակակետերի ճնշման ռազմական գործողություններին։ Խ-ից հրամանատարներ են եղել Մ. Ավանեսյանը (հետմահու՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան). Ռ. Ավանեսյանը, Ա. Բեգլարյանը, Ն. Ղալյանը, Գ. Միրզոյանը, Մ. Պողոսյանը (բոլուը հետմահու՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան), Վ. Աղասարյանը (ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան). Ա. Դանիելյանը. Գ. Մնացականյանը, Մ. Մ)ազոյանը (բոլուը՝ ԼՂՀ «Մարտական