Ազատագրվել է 1992-ի մայիսի 18-ին, բնակեցվել 1994-ին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականնեավ։
Ծ1Ո1ԿԱՀ11Ղ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 47 կմ հարավ-արեմուտք Վաճառ գետի աջ ափին՝ 850 մ բարձրության վրա։
Տարածքը՝ 900 հա։ Բնակչությունը՝ 253 (2003)։ Զբաղվում են բուսաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա ղպրոց (ակադեմիկոս Ա. Իրաիֆյանի (1905-1993) անվան՝ զոհերի հիշատակին նվիրված «Փառքի սոսհով»Լ ակումբ, բուժկետ։ Գյուղում է կիսաքանդ Ս. Ստեփանրա (XII դ.), շրջակայքում՝ Հարավա, Մանէա, Անկնունք եկեղեցիները. Վաճառ գյուղաքաղաքի ավերակները։ Գյուղաքաղաքը որպես վաճառաշահ կենտրոն զարգացել է Հասան-Ջալալյանների օրոք (XIII դ.)։ Օտար նվաճողներն ավերել են գյուղաքաղաքը, բնակիչները տեղափոխվել են Վաճառ գետի աջ ափը, հատել անտառը (ծմակը) և հիմնել Ծ.։
1988-ին Ծ-ում կազմակերպվել են հանրահավաքներ, ցույցեր. կազմավորվել է կամավորական ջոկատ, ուը 1992-ից Խաչենի գումարտակի 2-րդ վաշտի կազմում մասնակցել է Կիչան-Ղազանչի, Կոճողոտ-Զարդախաչ-Ալիաղալի-Մարտակերտ-Մաղավուզ-Հակոբ Կամարի և այլ ուղղությունների ինքնապաշտպանական և ազատագոսկան մարտերին։ Ծ-ից հրամանատար է եղել Ա. Մանվելյանը։ Ծ-ից զոհվել է 10 ազատամարտիկ։
ԾՈԲԱՁՌՐ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, շրջկենտրոնից 130 կմ հարավ-արևելք Ծավ գետի Ծոբ վտակի ձախ ափին։ Բնակչությունը՝ 82 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։
Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1998-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
ԾՈՎԱՏԾՂ գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 27 կմ հարավ-արեմուտք 900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 505 հա։ Բնակչությունը՝ 153 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական ղպրոց, ակումբ, բուժկետ։
Գյուղում են Մ. Աստվածածին եկեղեցին \Ղ11 դդ.), հուշարձանների խումբը՝ Կարմիր եկեղեցին (XIII-XVII դդ.) կամ Մելիք Փաշայանների դամբարանատունը՝ բաղկացած 4 մատուռներից։ Շրջակայքում պահպանվել է հին գերեզմանատուն՝ խաչքարերով 111 դդ.)։
Ծ-ի 25 ազատամարտիկներ տարբեր ջոկատների և ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել են ԼՂՀ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ծ-ից զոհվել է 1 ազատամարտիկ։
Մ. Թավադյան