364 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ ղպաց, մշակույթի տուն, բուժկետ։
Գյուղում են Թարգմանչաց եկեղեցին (XII դ.), Ս. Գրիգոր Լուսավորիչ, Մատթեյ ուխտատեղի մատուռները։
1988-ին Կ-ում ստեղծվել են ընդհատակյա, ապա՝ կամավորական ջոկատներ, որոնք մասնակցել են Աղդամի, Քելբաջափ, Կուբաթլորի ու ԼՂՀ այլ բնակավայրերի ինքնապաշտպանական Ա ազատագրական մարտերին։ Կ-ից զոհվել է 11 ազատամարտիկ։
Գ. ՍսՄգսյաէ7
ԿԱՄՈ, գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում՝ Գետաշենից 2 կմ հյուսիս՝ Պանդաասր լեռան լանջին՝ 1400 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 480 (1990)։ Զբաղվում էին անասնապահությամբ, բանջարաբուծությամբ։ Ուներ 8-ամյա դպրոց, ակումբ, հիվանդանոց։ Գյուղում էին Ամենափրկիչ եկեղեցին և գերեզմանատունը՝ խաչքարերով։
1988- ին ԽՍՀՄ ՆԳ զորքերի օգնությամբ ադրբեջանական ՄՀՆՋ-ականները գրավել են գյուղը։ Բնակիչները տեղահանվել են, մեծ մասը բնակություն է հաստատել ՀՀ-ում։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։
Կ. Ղահրամաճյան, Հ. Խաչատղան
ԿԱՆԱՅՔ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Արցախի ազգային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում կանայք ուրույն տեղ են ունեցել ազատամարտիկների շարքերում։ Նրանց մի մասը հայրենասիրական մղումներով կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել մարտական գործողություններին, մարտադաշտից վիրավորների տարհանման ու բուժսպասարկման աշխատանքներին։
1988- 94-ի ազգային-ազատագրական պայքարին կամավոր մասնակցել է շուրջ 200 կին. նրանցից 45-ը զոհվել է։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Թամար Զավենի (ծ. 27.12. 1955, գ. Զովանի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)), ազատամարտիկ, բուժքույր։ Ավարտել է Պետապավլովսկի (ՌԴ) բարձրագույն ռազմական բժշկական ուսումնարանը (1973)։ 1973-88-ին, ենթասպայի կոչումով, ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում (Հարավային Սախալին)։ 1988-ին վերադարձել է Երևան։ 1992-94-ին Մարտակերտի և Կենտրոնական ՊՇ-ների կազմերում մասնակցել է Մարտակերտի (Ձլդրան, Առաջաձոր, Մարտակերտ, «Պուշկենյալ», Ձայլու և այլն), Քելբաջարի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի, Ջաբոսյիլի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բուժօգնություն ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին:
Հ. Վաոթւմյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Նունե Վլադիմիրի (30.7. 1966, Երևան - 31.1.1994, Օմարի լեռնանցք), ազատամարտիկ։ Նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտորոսյի հայկական պետական ինստիտուտը (1990)։ 1991-94-ին աշխատել է Երևանի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնում։ 1992-94-ին «Արծիվ-24» գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սաաանզի ջրամբար, Կուսապատ են), Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Կուբաթլոփ, Զանգելանի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է առաջին գծում, վիրավոր ազատամարտիկներին բուժօգնություն ցույց տալու ժամանակ։ Թաղված է Եռաբլուրում։
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Շուշանիկ Զարզանդի (ծ. 8.2.1958, Գեղարոտ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)), ազատամարտիկ, բուժքույր, կապավոր ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը (1980)։ 1985-88-ին՝ ՀՀ Արագածի շրջանային «Արագած» թերթի խմբագրի տեղակալ։ 1988-ին տեղափոխվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղ։ Նպաստել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմավորմանը։ 1989-94-ին Դահրավի կամավորական ջոկատի, ապա Աս-