Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Չլդրան, Դրմբոն, ՔելբաջսՄ են) հրապիտսդներում մասնակցել է վիրավա ազատամարտիկների առաջին բուժօգնության և վիրահատման աշխատանքներին։

Պարգևատրվել է «Մայրական երախտազիտություն Արցախի քաջոպիներին» հուշամեդալով։

ԹԱՀՄԻԶՅԱՆ Շուշանիկ Մելքոնի (ծ. 1.11. 1961, 14° 4 խորհրդային տնտեսության ավան (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)), ազատամարտիկ, բուժքույր։ 1989-94-ին Շուշիի, Մարտունիի ՊՇ-ների կազմելում մասնակցել է Քելբաջարի, Մարտակերտի, Ֆիզուփի (Հորադիզ), Զանգելանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին. բուժօգնությամբ փրկել է բազմաթիվ ազատամարտիկների կյանք։

ԹԱՄՐԱԶՅԱՆ Անահիտ Միքայերի (ծ. 18.2. 1964, Ստեփանակերտ), ազատամարտիկ, բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի ուսումնամարզական արագացված դասընթացները (1990)։ Ամուսնու զոհվելուց (Կուսապատ, 1992) հետո զինվորագրվել է Շուշիի գնդին։ 1992-94-ին մասնակցել է Լաչինի, Մարտակերտի, Աղդամի, Կուբաթլորի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին. փրկել է բազմաթիվ ազատամարտիկների կյանք։

ԹԱՌԱՆՅԱՆ Մարգարիտ Միքայերի (ծ. 1.9. 1964. գ. Մինքենդ (այժմ՝ Հակ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում)), ազատամարտիկ։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը (1990)։ 1985-ից աշխատում է ԼՂՀ զինկոմիրրարիատում (Շուշիի ազատազրումից հետո միաժամանակ եղել է Շուշիի «Ալեք Մանուկյան» վարժարանի հիմնադիրներից և հայոց լեզվի ու զրականության ուսուցիչ)։

1992-94-ին մասնակցել է Շուշիի. Մարտակերտի, Աղդամի, Կուբաթլորի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ԻԱՐԱՅԵԼՅԱՆ Նաիրա Ռաֆայերի (ծ. 25.10. 1956, Ստեփանակերտ), բուժքույր։ ՊԲ բժշկական ծառայության ենթասպա (1997)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ոաումնարանը

(1975) ։ 1976-ից աշխատում է մարզային հիվանդանոցի վիրաբուժական, ապա՝ վերակենդանացման բաժանմունքներում։

1988- 94-ին ռազմաճակատի առաջին գծում բուժսանիտարական կամավորական ջոկատների կազմում ռազմադաշտային շարժական (Տող, Աարինշեն, Ծամձու, Սղնախ, Քարագլուխ, Ցեխ-Ձու, Խծաբերդ, Ֆիզուփ, Լաչինի («Մարդասիրական միջանցք») և այլ հրապիտալներում առաջին բուժօգնություն է ցույց տվել հիվանդ և վիրավոր ազատամարտիկների։ Վիրավորվել է Ասկերանի ազատագրական մարտերի ժամանակ։

Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ԻՎԱՆՅԱՆ Թերեզա Վոլուլյայի քծ.15.1.1958, գ. Խնձորուտ (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում)), բուժքույր։ Ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը (1976)։ 1976-96-ին աշխատել է Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում և հանրապետական հիվանդանոցներում,

1994- 2000-ին՝ Եմենի Հանրապետությունում՝ վիրահատարանի բուժքույր։ 1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եղել է Լենինականում և Ախուրյանի շրջանի գյուղերում, օգնել երկրաշարժից տուժածներին։

1989- ին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի, ապա՝ Լաչինի շրջաններ. մասնակցել է հիվանդ, վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների բուժսպասարկման աշխատանքներին։ Աչքի է ընկել համարձակությամբ և մասնագիտական հմտությամբ։ Ռմբակոծումների ժամանակ երբևէ չի լքել վիրահատարանը և վիրաբույժ Ն. Մա&ոդակյա&ի հետ փրկել հարյոասվոր ազատամարտիկների կյանք։

ԽԱՉԱՏՐՅԱՆ Մափետա Զավենի (ծ. 2.9. 1953, գ. Բռնակոթ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը (19780։ 1978-92-ին աշխատել է Դաստակերտ գյուղի (ՀՀ Սյունիքի մարզ) բուժտեխնիկայի գործարանում։

1992-94-ին «Սիսակաճ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Սիսիանի, Կապանի և ԼՂՀ Լաչինի (Մինքենդ), Կուբաթ-