Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է Հ. Քոչսոյանը (հետմահու), -Արիության» մեդալով՝ 3, «Մարտական ծառայության համրա»՝ 3, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջոորիներին» հուշամեդալով՝ 8, զոհվել 18 ազատամարտիկ։ Կապանի հուշահամալիրում տեղատված են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-գերեզմանաքարեր։

Մ. Օհաճյան

ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ . ՊԲ կապի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1993-ին՝ Ղարաբաղյան պատերազմի սկզբնական շրջանում կամավորության հիմունքներով ստեղծված կապի վաշտի հիմքի վրա։ Գումարտակն աչքի է ընկել հատկապես Քելբաջրաի, Աղդամի, Կուբաթլոփ, Հորադիզխ Ջաբոսյիլի ռազմական գործողությունների ժամանակ։ ՊԲ կապի ծառայական պետ՝ Ա. Փափազյան, ստորաբաժանման հրամանատար՝ Դ. Հակոբյան։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել են 35 կապավորներ։

Ս. Հասոսթյան

ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ Սիլվա (Միոկարդ) Բրաունակի (ծ. 20.1.1919, Երևան), բանաստեղծուհի, հաI տարակական և Ղարաբաղյան շարժման գործիչ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994).ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1941), Մոսկվայի Մ. Գակու անվան գրականության ինստիտուտի բարձ -տգույն դասընթացները (1950)։

Կ-ի ստեղծագործությունների մեջ կենտրոնական տեղ է գոսվել հայրենիքի թեման («Մտորումներ ճանապարհի կեսին» (1967), «5ոթ կայարաններ» (1966), «Դեպի խորքը լեռան» (1972), «Քարավանները հեռանում են» (1999). «Իմ կածանը՝ աշխարհի ճանապարհին» (2002) ժողովածուներ)։ Այստեղ արտացոլվել են հայ ժողովրդի պատմական ճանապարհի փիլիսոփայությունը, նրա հավատն ապագայի հանդեպ, Օոս ստեղծագործ էությունը։

1988- ականներից Կ. ավելի շատ հանդես է եկել հրապարակախոսությամբ, անդրադարձել հ ժամանակի հրատապ ու կարևոր, այդ թվում՝ արցախյան ազատագրական պայքարի խնդիր-

Շերին։

Ղարաբաղյան շարժման սկգբին Կ. և Զ. Բարսյանը հանդիպումներ են ունեցել ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ Ա. Յակովլևի, ապա՝

Մ. Գորթաչովյր հետ։ 1988-ի փետրվարի 24-ին Ա. Յակովլևը Կ-ի հետ հեռախոսազրույցում Մ. Գորբաչովի անունից խնդրել է, որ նա օգնի կուսակցությանն ու կառավարությանը՝ «հանդարտեցնի» հանրահավաքի ելածերևանցիներին։ Կ. մերժելէ Ա. Յակովլևին՝ ասելով, ՈՐ դրանում մեղավոր են Կենտկոմի Քաղբյուրոն և «ժամանակ» հեռուստածրագրով տարածված ՏԱԱԱ-ի սադրանքներն ու հահակայկական հրապարակումները։ Մ. Գորբաչորի հետ հանդիպումից հետո Կ. համոզվել է Կենտկոմի ոչ հայանպաստ դիրքորոշման մեջ և հանդես է եկել խոսքով. «Հայի մեջ ռուսատյացություն սեշմանելու համար մարդը շատ հնարամիտ պիտի լիներ, ուղղակի հանճարեղ, և Մ. Գորբաչովը եղավ այդպիսին, կատարեց մեծատաղանդ հրևշագործություն…»։

ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1975-80)։ ԽԱՀՄ (1952) և ՀԽՍՀ (1988) Պետական. Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989). համահայկական «Վահագն» (2003) մրցանակներ։

Գրկ. Արիստակեսյան Ա.Վ., Սիլվա Կապուտիկյան, Ե., 1983։ Սիլվա Կապուտիկյան։ Կենւարմատենագրության, Ե.. 1987։

ԿԱՍՅԱՆ Վլադիմիր Արաենի (ծ. 29-5.1955, գ. Հինշեն (ԼՂՀ Շուշիի շրջան)), ռազմական գործիչ, հրամանատար։ ՊԲ մայոր (1997)։ Ավարտել է Շուշիի մանկավարժական տեխնիկումը (1974) և Արցախի պետական համալսարանը (1992)։ 1974-76-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1988- 93-ին՝ Կենտրոնական ՊՇ-ի՝ թիկունքի գծով հրամանատարի տեղակալ, 1993-ի հունվարից՝ Շուշիի ՊՇ-ի հիսունմեկերորդ մոտոհոոձգային գումարտակի հրամանատար, 1995-ի օգոստոսից մինչև 1996-ի հոկտեմբերը (նաև 1999-ից)՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար, 1996-97ին՝ Կենտրոնական ՊՇ-ի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ, 1997-98-ին՝ «Արցախնավթամթերք» ընկերության գործադիր տնօրեն։

1989- 94-ին մասնակցել է Բեպաձորի ենթաշրջանի, Շուշիի (Քարինտակ), Կուբաթլոփ, Զանգելանի, Ֆիզողիի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրման ժամանակ իր գումարտակով մարտանցել է Ձանախչի-Նաբիլրա-Զառըսրւ-Լիսագոր-Բեպաձոր-Լաչին ուղղությամբ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1 -ին աստիճանի շքանշանով. «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1991-96)։