Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

օզություն է հատկացվել ԼՂՀ կառավարությանը՝ ավերված բնակավայրերը վերականգնելու, գյուղատնտեսական աշխատանքները կազմակերւղելու, սերմացու, վառելանյութ ձեռք թելելու համար։ Հիմնադրամը 12 տարվա ընթացքում (1992-2004) ընդհանուր առմամբ իրականացրել է մոտ 250 մեծ ու փոքլ ծրագրեր՝ ավելի քան 80 մլն ԱՄՆ դոլար արժեքով։ Աշխատանքներ են կատարվել նաև «Գիտություն և մշակույթ» ծարգրով, մրցանակներ շնուհվել գիտության ու մշակույթի մի շարք անվանի գործիչների։

Հիմնադրամի Պատվո անդամներն են (տարբեր ծրագրերին նվիրաբերել են ավելի քան I մլն ԱՄՆ դոլար)՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցին, «Լինսի» հիմնադրամը (ԱՄՆ). ՀԲԸՄ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմը. Վազգեն Ա, Գաւեգին Ա Ամենայն հայոց կաթոդիկոսները, Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ), էդորարղո էուռնեկյանը (Արգենտինա), Տիգրան Իզմիրլրանը (Շվեյցարիա), Արագիս Հակոբյանը (ԱՄՆ), Հրայր Հովնանյանը (ԱՄՆ). Գեուգ Հովնանյանը (ԱՄՆ), Ալեք Մանուկյանը (ԱՄՆ), Լոփզ Սիմոն-Մանուկյանը (ԱՄՆ), Ռիչարդ Մանուկյանը (ԱՄՆ). Վաչե Մանուկյանը (Մեծ Բւիտանիա), Սիրանույշ Արզումանյան-Մեծատուրյանը և Արմեն Մեծատուրյանը (Արգենտինա), Վահան Շամլյանը (ԱՄՆ), Ալբերտ Պողոսյանը (Շվեյցարիա). ժան Պողոսյանը (Բելգիա), Ռոբերտ Պողոսյանը (Լիբանան), Վարուժան Պուրմայանը (Բրագիփա), Ջերարդ Գաֆեսճյանը (ԱՄՆ), Քըլք Քըլքորյանը (ԱՄՆ)։

Հիմնադրամի գաղափարախոսությունն արտացոլում են «Հիմնադրամ» (Երևան), «Հիմնադրամ» (Հոլանդիա) պարբերաթերթերը, «Մեկ ազգ, մեկ ճակատազիր» (Մոնւեալ, Կանադա) և այլ հանդեսներ։

Գործադիր տնօրեններ՝ Մ. Պետրոսյան (1992-98), Վ. Տեր-Ղևոնդյան (1998-ի դեկտեմբեր - 2003-ի հոկտեմբերԼՆ. Մնլքումյան (2003-ի հոկտեմբերից)։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՀՀ պետական բարձրագույն կոչում։ Սահմանվել է 1994-ի արդրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով։ Շնուհվում է ՀՀ քաղաքացիներին՝ երկրի պաշտպանության և իրավակարգի ամրարդնդման բնագավառում և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում ՀՀ-ին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայության համար։ Հ. ա. հ. բարձրագույն կոչում շնուհելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ Աժ նախագահության և ՀՀ Կառավարության կողմից։ Հերոսի բարձրագույն կոչման աւժանացած անձանց հանձնվում է «Հայրենիք» շքանշան և ՀՀ նախագահի պատվոգիր։

Հ. ա. հ. կոչում շնուհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին (29.7.1994), ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վ. ՀամբադամյանիԶ (11.10.1994), Հայ բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ա. ՄաԱուկյա11իԼ1 (14.10.1994)։

ՀՀ նախագահի 1996-ի սերդտեմբերի 20-ի հրամանազրով հետմահու Հ. ա. հ-ի կոչում է շնուհվել յոթ ազատամարտիկի՝ Մ. Գոպիսյան,