վայրէրրի ժողովրդագրական իրավիճակը, հայերը դուրԱ են մղվել իրենց բնակավայրերից, նոր Կազմավորումներում կորցրել նաև իրենց պաշտոնական վարչական դիրքը։ Բաքվում, Կիրովաբադում փակվել են հայկական կրթական, մշակութային կենտրոնները՝ բուհերը, գրադարանները, թատրոնները։ Բաքվում, ուտեղ ավելի քան 250 հզ. հայ էր ապրում, հայկական վերջին դպրոցը փակվել է 1983-ին։ Ա. նպատակաուղղված ձևով ավերել, փակել, կուստյան է մատնել, իսկ Ղարաբարյյան պատերազմի ընթացքում գնդակոծել և ռմբակոծել է դարերի ընթացքում հայ ժողովրդի ստեղծած հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, արվեստի ստեղծագործություններ (տես Ազգային-մշակութայիև եղեռն)։
Տասնամյակներ շարանակ Ա-ի պատմագիտական միտքը (Զ. Բունիաթով. Ֆ. Մամեդովա Ա ուրիշներ), կեղծելով ու աղավաղելով փաստերը, տքնել է մի ուղղությամբ՝ ապացուցելու, որ հայերը ոչ միայն Ա-ում, այլև ողջ Անդրկովկասում տեղաբնիկ չեն, որ հայ որոշ պատմագիրներ աղվաններ են, որ Ա-ի տարածքում սփռված քրիստոնեական պատմամշակութային հուշարձաններն աղվանական են, և հիմնականը՝ որ հենց իրենք Ադրբեջանի թուրքերն են աղվանների հետնորդները։
1979-ի մարդահամարով (1989-ի մարդահամարի տվյալները հեռու են հավաստի լինելուց) Ադրբեջանում ապրել է 475.5 հզ. հայ։ 1960-70ական թթ. հայաթարի են եղել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, Ղազախի, Զաքաթալայի և այլ շրջաններ։
1960-ական թվականներից սկսած՝ Ա-ի իշխանություններն արդեն գործել են անսքող և հաճախ դիմել բռնությունների։ Հայաշատ Բանանց գյուղից (Դաշքեսանի շրջան) Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանը ձորն է նետվել (26.7.1969)՝ հայկական ճարտարապետության ավանդույթով կերտված լինելու պատճառով։ Չարագործությունները, սպանությունները մնացել են անպատիժ, «չբացահայտված»։
1987-ին ադրբեջանական իշխանությունները հերթական հակահայկական գործողությունը ձեռնարկել են Չապախլու գյուղի դեմ՝ գյուղին պատկանող հողատարածությունից հատկացնելով հարևան ադրբեջանական գյուղին։ Չարդախլորի հայությունն ընդդիմացել Է, տեղի է ունեցել ընդհարում տեղական իշխանությունների հետ։
Ի սկգբանե՝ 1988-ի փետրվարից սկսած, Ղարաբաղյան ազատագրական շարժումը քաղաքակիրթ բնույթ ուներ և, առաջ քաշելով Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափարի իրականացման անհրաժեշտությունը, հետապնդել է սահմանադրական եղանակով պատմական արդարության վերականգնման նպատակ։ Դրան սակայն հետևել են Մումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի. Խաչմազի, Ղուբայի, Շափի, Կուտկաշենի, Աղսոփ. Իսմայիլի, Աղդաշի, Թոուզի, Շամխոփ, Գետաբեկի. Խանլափ, Դաշքեսանի, ժդանովի. Ալիբայրամլիի և այլն բնակավայրերի հայերի ջարդերը և բռնագաղթը։ Փախստականների (շուրջ 500 հզ.) մեծ մասը բնակություն է հաստատել ՀՀ-ում, մի մասն Էլ՝
Ռուսաստանում և այլ երկրներում։ 1989-ի հունվարի 13-ին ԽԱՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում «Ադրբեջանական ԽԱՀ ԼԴԻՄում կառավարման նոր ձև մտցնելու հետ կապված միջոցառումների մասին», որով ԽԱՀՄ պետական բյուջեի մեջ հատուկ տողով նախատեսել է ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեասկան զարգացման կարևորագույն ցուցանիշները։ Հատկացված միջոցներն ու նյութատեխնիկական հնարավորությունները տնօրինել է Ադրբեջանական ԽԱՀ. միաժամանակ մարզի ադրբեջանական բնակավայրերում ձեռնարկել շինարարական լայնածավալ աշխատանքներ։ 1989-ի դեկտեմբերի 7-ից մինչև 1991-ի օգոստոսի 21-ը Մոսկվայի կողմից ներմուծված ռազմական դիկտատուրային փոխարինել է Հանրապետական կազմկոմիտեն՝ Վ. Պոլյանիչկոյի ղեկավարությամբ։
Ադրբեջանի ռազմաքաղաքական կուրսը հիմնված էր նախ՝ ահաբեկչության, ապա՝ ուժային մեթոդներ գործադրելու վրա. որն իրագործում էին ադրբեջանական գյուղերում տեղակայված հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները (ՄՀՆՋ)։ 1991-ի ապրիլ-օգոստո-