միջավայրը ժողովրդավարական, իրավական պետությունն է. տնտեսության մեջ՝ սեփականության բազմաձևությունը և ազատ տնտեսական հարաբերությունները։
1988- ի ապրխյան համագումարում ընտրվել է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը՝ Խորհուրդը (նախագահ՝ Ա. Նավասարդյան, փոխնախագահ՝ Լ. Հակոբյան, անդամներ՝ Ս. Հակոբյան, Կ. Սուղյան, Ա. Աղաբեկյան. Հ. Գևորգյան. Կ. Կարապետյան)։ Կուսակցության նախագահներ են եղել Ա. Նավասարդյանը (1992-97) և Ա. ՄԱՄզսպակ (1997-98)։ 1998-ից վերացվել է կուսակցության նախագահի պաշտոնը։ ՀՀԿ-ի անդամներն Անկախության բանակի ստորաբաժանումների կազմում, նաև առանձին ջոկատներով մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ). Նոյեմբերյանի, ճամբարակի. Վարդենիսի. ԼՂՀ Շուշիի, Մարտունիի. Մարտակերտի. Լաչինի. Հա դռութի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1990-ի մայիսի 27-ին Նուբարաշենում ջոկատների ուժերով կասեցվել է խորհրդային զորքերի մուտքը Երևան, կանխվել նրանց բախումը ժողովրդի հետ։ Կուսակցությունը գործուն մասնակցություն է ունեցել կամավորական աշխարհազորային ուժերի Պաշտպանության համակարգիչ խորհրդի աշխատանքներին՝ նպաստելով հանրապետությունում կարգուկանոնի հաստատմանը։ ՀՀ-ում կանոնավոր ազգային բանակի կազմավորումից հետո ՀՀԿ ապառազմականացվել է։
ՀՀԿ հրավխել է 8 (6 հերթական և 2 արտահերթ) համագումար։ ՀՀԿ 1992-ին կազմավորված «Ազգային դաշինքի» հիմնադիրներից է։
1988- ի ամռանը գործուն մասնակցություն է ունեցել Քաղաքացիական համաձայնության Սահմանադրության խորհրդի ստեղծմանը, որը
1989- ի գարնանն ավարտել է ՀՀ Սահմանադրության նախագծի մշակումը և ներկայացրել ՀՀ ԳԽ-ի քննարկմանը։ 1995-ի հունվարին ՀՀԿ-ի մասնակցությամբ ստեղծվել է «Հանրապետություն» նախընտրական միավորումը։ Արցախի հիմնախնդրի լուծման ուղիների վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով
1998- ի փետրվարի 2-ին ՀՀԿ դուրս է եկել «Հանրապետություն» միավորման կազմից։ 1998-ին ՀՀԿ, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) և Աժ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ է դրվել ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին։ ԵԿՄ-ի քաղաքական գործունեությամբ զբաղվող հատվածը ընդգրկվել է ՀՀԿ շարքերում։ 1999-ին Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ստեղծել են «Միասնություն» նախընտրական դաշինքը։
1999- ի խորհրդարանական ընտրություններից հետո աստիճանաբար աճել է ՀՀԿ դերակատարությունը ՀՀ քաղաքական կյանքում. 1990-ին ՕԽ-ում ՀՀԿ ներկայացված էր մեկ, 1995-ին՝ Աժ-ում՝ 5. 1999-ին՝ երեք տասնյակ պատգամավորներով։ Գործելով խորհրդարանական մեծամասնության «Միասնություն» խմբակցության կազմում՝ ՀՀԿ 1999-ին առաջին անգամ հնարավորություն է ստացել մասնակցելու կառավարության ձևավորմանը։ Վարչապետ է նշանակվել Վ. Սաբգսյակ: 1999-ի հոկտեմբերի 27-ին Աժ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից և Վ. Սարգսյանի զոհվելուց հետո վարչապետ է նշանակվել ՀՀԿ ներկայացուցիչ. Վ. Սարգսյանի եղբայր Ա. Սարգսյանը։ Տեղի ունեցած քաղաքական վերադասավորումների արդյունքում՝ ՀՀԿ-ն մնացել է քաղաքական պատասխանատվություն ստանձնած կուսակցություն, և 2000-ի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ է նշանակվել ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Ա. Մարգարյանը։ 2003-ի Աժ ընտրություններից հետո «Օրինաց երկիր» և ՀՀԴ կուսակցությունների հետ ձևավորել է կոալիցիոն կառավարություն։
1989- 98-ին ՀՀԿ լույս է ընծայել «Հանրապետական» պաշտոնաթերթը«Ազգային մատենաշարով հոոտարակել է Ցնդականությանը, Տաանականությանը, Գարեգին Նժդեհի կյանքին և գործին նվիրված, ազգային. հոգևոր և այլ թեմաներով մեկ տասնյակից ավերի քննականվեղուծական գրքույկներ։
Լ. Հակոբյան
ՀԱՅԱՍՏԱՆՑԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՑԱԽԻ ԽԵՄ, տես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հոդվածում։ ՀԱՅԹԱՂ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք Շալորա գետի Րախիշ վտակի վերին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 30 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղից 5 կմ հարավ՝ Րախիշ գետի աջ ձորալանջին, պահպանվել են Աղբրաձորի վանքի ավերակները՝ XI դ. միանավ փոքրիկ եկեղեցով և մոտակա գերեզմանադաշտով (ՃԻՃՆՈ դդ. խաչքարերով և գե-