Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Առաջին փուլի հիմնական առանձնահատկությունը և բնորոշիչը ինքնաբուխ հայրենասիարթյունն Էր. մասամբ նաև՝ տարերայնությունը։ ՀՀ մապերի տարբեր պուղելում ու քաղաէներում կազմավորվել էին միմյանցից անկախ գործող ավելի քան 180 կամավորական ջոկատներ. որոնց գերագույն խնդիրն էր անկախ պետականության վերականգնումը. ՀՀ սահմանների և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանությունը։

Ազատամարտիկները ռազմականացված հիմնարկներից. հակակարկտային հրետանու կրակակետերից և հնարավոր այլ տեղերից զենք ու զինամթերք հայթայթելով՝ կամավոր մեկնել են ՀՀ սահմանի թեժ կետերը (Երասխ. Կապան. Մեղփ. Օ-ուիս. Ջերմուկ. Բաւձրունի. Խաչիկ. Իջևան. Նոյեմբերյան. ճամբարակ. Շամշադին. Վարդենիս. Սիսիան են)։

Կենտրոնական իշխանությունների ակնհայտ թողտվության, առանձին դեպքերում՝ նրանց անմիջական աջակցությամբ հակառակողը բացահայտ ռազմարշրսվ է սկսել ՀՀ-ի եԼՂ-ի դեմ։ 1991-ի ապրիլ-օզոստոսին իրականացվել է «Օղակ» գործողությունը. որի արղյունքում հայաթափվել են Գետաշեն. Մարտունաշեն գյուղերը. Հաղրութի շրջանի 14 և Բեղաձորի ենթաշրջանի գյուղերը։

1990- ի սեպտեմբերին կազմավորվել է Երևանի Հատակ գունդը, իսկ Արարատում. Գուիսում, Վարդենիսում. Իջևանում. Մեղրիում՝ հինգ վաշտ։ Հայ կամավորականները կատարել են իրենց առջև դրված խնդիրները. նրանցից շատերը հերոսաբար զոհվել են ինքնապաշտպանական և ազատագրական մարտերում։ 1990-ին Անկախության հռչակագրի ընդունումից, ապա Հայաստանի անկախության հռչակումից

(1991) հետո իրավական և գործնական հնարավորություններ են ստեղծվել ՀՀ բանակի ստեղծման համար։ 1991-ի մայիսին ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է Նախարարների խորհրդին առընթեր ՊԿ. որի հիմքի վրա հետագայում ձևավորվել է ՀՀ ՊՆ։ 1991 -ի դեկտեմբեփ

28- ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար է նշանակվել Վ. Սարգսյանը։ ՊՆ-ի ենթակայությանն են հանձնվել ՆԳՆ միլիցիրսյի պարեկապահակային. հատուկ նշանակության օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության գնդերը և զինվորական կոմիսափատը։ 1992-ի մայիսին ՊՆ սկսել է առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու ավանդույթին։

1992- ին ՀՀ ղեկավարությունը նախագահ Լ. Տեր-Պետռայանի գլխավորությամբ ընդունել է ՀՀ ԶՈՒ-ի համար կարևու որոշում՝ չբռնագրավել խորհրդային զուրի սպառազինությունը, բավարարվել պայմանագրային հիմունքներով ստացվող Հայաստանի չափաբաժնով։ Այս փուլում. բանակային կառուցվածքի ձևավորմանը և նրա իրավական ամարգրմանը զուգընթաց, բանակային կազմավորումները փաստացի պատերազմի մեջ էին հարևան պետության հետ։ ՊԿ և ՊՆ մեծ աշխատանքներ են ծավալել խորհրդային բանակում ծառայող սպաներին հայկական ԶՈՒ ընդունելու գործում։ Արձագանքելով ՊԿ և ՊՆ կոչին՝ Գ. Դափբալթայանը, Մ. Հարա- թյունյանը, Ն. Տհր-Գրիգորյանցը, Հ. Անդրեասյանը, Ք. Իվանյանը, Մ. Աբրահամյանը, 5ու. Խաչատուրովդ, Մ. Գրիգորյանը, Ա. ՏերԹադԽսյանը, Ա. Հարությունյանը, Լ. Մարտիրոսովը,Վ. Հայրապետյանը, Մ. Սարգսյանը, Մ. Կարապետյանը. Տ. Գասպարյանը. Ա. Միրզաբհկյանը. Ա. Զինևիչը պատրաստակամություն են հայտնել ծառայել Հայոց ազգային բանակում։ 1992-ին ամրագրվել և ձևավորվել են ղեկավարման օղակները, առաջին հերթին՝ Գլխավոր շտաբը, ստեղծվել թիկունքի և սպառազինա թյան ծառայությունները, հիմնադրվել զորատեսակներն ու մասնագիտացված զորամասերը. մշակվել են խմբավորումների, զորամասերի մարտական կազմելը և կառուցվածքները, կազմավորվել առաջին սահմանապահ զորամասերը. ընդլայնվել զորամասերի ստորաբաժանումները՝ դասակ, վաշտ, գումարտակ։

1992- ի մայիսին հիմնականում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում հակառակողի կրակակետերի ոչնչացումը, ԼՂՀ ԻՊՈՒ-ն իրականացրել է Շաշվի։ ազատագրումը, Լաչինի