(1983)։ 1983-91-ին աշխատել է Աբովյանի «Սիփուս» գիտաարադրական միավորումում։
1988- 92-ին ԻՊՈԻ-ի կազմում (դասակի հրամանատար) մասնակցել է Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական և Աղդամի մի շարք գյուղերի ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է ճարտարում։
Հ. Աբրահամյան, Հ. Հարությունյան ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Վլադիմիր Ասատուրի (ծ.
25.6.1942, գ. Շիշկերտ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-մայու (1994)։ Ավարտել է Թբիլիսիի բարձրազույն հրետանային ուսումնարանը (1964) և Լենինզոսդի Մ. Կալինինի անվան հրետանային ակադեմիան (1972)։ 1962-64-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում. Ուկրաինայում, Գերմանիայում, Բելոռուսիայում, Հեռավոր Արևելյան ռազմական օկրուզում, Կրասնոդարում, Ձեխոսլովակիայում, Կեմերովոյում՝ դասակի, մարտկոցի դիվիզիայի, հրետանային գնդի, բանակային կուպուսի հրթիռահրետանային զուքերի (զլխավոր) հրամանատար, 1992-2003-ից՝ ՀՀ ՊՆ հրթիռահրետանային զուքերի վարչության պետ։ 2003ից զորացրվել է պահեստազու։
1989- 94-ին մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, Լաչինի («Մարդասիրական միջանցք») ինքնապաշտպանությանը,ՀՀ ԶՈՒ հրետանային զուքերի ստեղծման աշխատանքներին։ Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և «Արիություն» մեդալով։
Վ. Ավետիսյան
«ՀԱՅՐԵՆԻՔ». շքանշան՝ Հայաստանի Ազգային հեաս բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվող բարձրագույն պարգե։ Սահմանվել է 1994-ի ապրիլի 22-ին։ Շքանշանն ունի գոզավոր շրջանաձե հուինվածք երիզված ութանիստ աստղով։ Աստղի թևերի անկյուններում տեղադրված են բերքատվության խորհրդանիշը կրող զարդեր։ Շրջանաձե հուինվածքի կենտրոնում ՀՀ զինանշանն է։ Պատրաստվում է ոսկուց։ Շրջազիծր, ութանիստ աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ ՀՀ զինականը՝ փայլեցված։ Շքանշանն ամլացվում է ՀՀ պետական դաշը խորհրդանշող ոսկե օղակով ամլացված ծագելով ավարտվող ժապավենի կենտրոնում։ ժապավենը ձգվում է մետաղե թերթիկի վրա։ Շքանշանը կրում են կրծքին՝ ձախ կողմում։
«ՀԱՅՐԵՆԻՔ», բարեգործական միություն։ Ստեղծվել է 1993-ին, Լոս Անջելեսում՝ Հ. և Ն. Ալիքսանյան եղբայրների, Օ. Արտրիչի, Հ. Բաշմակյանի, Կ. Գորյանի, Լ. Թորոսի, Վ. Կազանչյանի, Ք. Մոսիկյանի, Պ. Ձելեկյանի, Հ. Սարգըսյանի. Հ. Տեր-Ստեփանյանի, Ե. Տոնիկյանի, Վ.Քարայանի նախաձեռնությամբ։ 1993-ից Արցախ է առաքել սննդամթերք, հագուստ, բժշկական և տեխնիկական սարքավորումներ, համակարգիչներ. կապի միջոցներ, ավտոմեքենաներ, վառելանյութ։ «Հ»-ի միջոցներով կառուցվել է Մարտակերտի և Հադրութի ալոսղացները, Կուսապատի (Մարտակերտի շրջան) միջնակարգ դպրոցը, Աորդեռի (Քաշաթաղի շրջան) հիվանդանոցը, ազատագրված շրջաններում՝ բնակարաններ։ «Հ» ղրամական միջոցներ է հատկացրել ԳուիսՍտեփանակերտ ավտոխճուղու շինարարությանը։ Նյութական օգնություն է ցույց տվել զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին։ ՀԱՅՐԻԿՅԱՆ Պարույր Արշավիրի ծ. 5.7. 1949, գ. Նուբարաշեն (այժմ՝ Երևանի շրջագծում)), քաղաքական գործիչ։ Ազգային ինքնորոշում միավորման հիմնադիր-նախագահ (1987-ից)։ 1968-ից ղեկավարել է Ազգային միացյալ կուսակցությունը։ 1969-ից քաղաքական ընդդիմաղիր հայացքների, խորհրդային ամբողջատիրական հասարակարգի քննադատության, Հայաստանի անկախացման գաղափարների համար 4 անգամ դատապարտվել է և խորհրդային բանտելում ու ճամբարներում անցկացրել շուրջ 18 տալի։ 1988-ին վտարվել է ԽՄՀՄ-ից։ վտարանդիության մեջ ճանաչվել է ԽՍՀՄ ազգային-ժողովրդավա րական շարժումների առաջնորդ, ընտրվել «ժողովրդավարություն և անկախություն» միջազգային կազմակերպության նախագահ։ Հայրենիք է վերադարձել 1990-ին և նախաձեռնել է «Սյունիք» աշխարհազորի ստեղծումը։ ՀՀ ԳԽ որոշմամբ 1992-ին նշանակվել է Գուիսի և հարակից շրջանների պարետ, ձեռնարկել Քաշաթաղի շրջանի ազատագրված տարածքների վերաբնակեցումը։ 1998-99-ին գլխավորել է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ 1998-2002-ին՝ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ։ ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ (1995-99) պատգամավոր։
Երկ. Անկախության ճանապարհի երեք վավերագրեր. Ե.. 1997։ Սեպտեմբեր. 1996 թվական. Երևան. Ե., 1997։
Գրկ. Մ կ Ր տ չյ ա ն Ս., Կյանֆ ճանապարհ, Ե., 1995։ Հայֆեց Մ., Ռազմագերի քարտուղարը, Ե.. 1999 (1997,