Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյուններին շարունակել խաղաղ բանակցային գործընթացը։ Հոկտեմբերի 21րին Ջաբրայիլի շրջանի Կույջակ գյուղի մոտակայքում կենտրոնացնելով մեծ քանակի կենդանի ուժ և զինտեխնիկա՝ հակառակորդը հարձակողական գործողություններ է սկսել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու հարավային սահմանի ուղղությամբ։ Տևական մարտերից հետո թշնամու գերակշիռ ուժերին հաջողվել է գոսվել ռազմավարական նշանակության չորս պահակակետ։ Մարտական գործողություններ են ընթացել նաև Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում։ Այդ ընթացքում Հորադիգի երկաթուղային հանգույցի շրջանում նկատվել է ծանւ հրետանու և տանկերի կենտրոնացում՝ ղարաբաղյան պաշտպանությունը հալավում և հարավարևելքի ուղղություններում ճեղքելու և հայկական զորամիավորումները միմյանց կապող ճանապարհները կտրելու նպատակով։ Հոկտեմբերի 23-ի առավոտյան գործողության մեջ դնելով 8 տանկ, 10 զոսհամեքենա. մեծաքանակ հրետանի և շուրջ 500 հետևակային՝ Ֆիզուլիի և Կուբաթլուի շրջանների տարածքներից հակառակորդը գրոհել է ղարաբաղյան դիրքերի վրա՝ փուձելով հանկարծակի հարվածներով ճնշել պաշտպանական ուժերի դիմադրությունը և ռազմաճակատի այդ հատվածում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամու առաջխաղացումը և անմիջապես անցել հակահարձակման։ Հոկտեմբերի 23-ին Հադրութի, Մարտունիի և Կենտրոնական ՊՇ-ների զորամիրսվորումները մի քանի ուղղություններով զարգացրել են հակագրոհը, ճնշել Հորադիգի տոսնսպուտային հանգույցում և նրա շրջակայքում տեղակայված թշնամու հենակետերը, ոչնչացրել և գերեվարել թշնամու 100-ից ավերի զինվոր, վերցրել Տ-72 տեսակի երեք տանկ, 4 մարտական մեքենա, «Գոսդ» համակարգի 4 հրթիռային կայանք, տասնյակ բեռնատար մեքենաներ և մեծ քանակությամբ զինամթերք։ Մարտերի ընթացքում զոհվել է 8 և վիրավորվել 4 ազատամարտիկ։ Գրավելով ադրբեջանական բանակի այս ռազմակայանը՝ ղարաբաղյան ուժերը Զանգելանի, Ջաբոսյիլի և Կուբաթլուի շրջանների տարածքները մեկուսացրել են Ադրբեջանից։ Հարավային ուղղությամբ գործող Ադրբեջանի ազգային բանակի զորամասերը,փաստորեն, տեղի խաղաղ բնակչության հետ հայտնվել են շրջափակման մեջ, ուը ղարաբաղյան ուժերի հետագա առաջխաղացման համար լուրջ դժվարություններ է առաջացրել։ Հոկտեմբերի 25-ի կեսօրին ՊԲ հրամանատարությունը միակողմանիորեն դադարեցրել է մարտական գործողությունները և նույն օրվա ժամը 17°°-ից մինչև հոկտեմբերի 26-ի ժամը 13°°-ը հնարավորություն է տվել խաղաղ բնակչությանը հեռանալ ռազմական գործողությունների շրջանից։ Հակառակ հայկական կողմի բարի կամքի նման ղաևուման՝ հակառակորդը Զանգելանի շրջանի տարածրից անընդհատ հրթիռակոծել է Հադրութի շրջանի խաղաղ բնակավայրերը՝ ցամաքային զինտեխնիկայից բացի, օգտագործելով նաև օդուժը։ Կոսկի գծից ադրբեջանցի խաղաղ բնակչության մի մասի ղուրսբերման ժամկետը լոսնալուց հետո ղարաբաղյան ստորաբաժանումները, հարկադրված, հոկտեմբերի 26-ին վերսկսել են հարձակումը, ճնշել ադրբեջանական Խանլըղ բնակավայրի ռազմական հենակետը։ Հոկտեմբերի 27-ին ժամը 18°°-ից Իրանի Իսլամական Հանոսպետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կոչով ՊԲ հրամանատարությունը դարձյալ դադարեցրել է ռազմական գործողությունները՝ հնարավորություն ընձեռելով Զանգելանի շրջանի խաղաղ բնակչության մնացած մասին ղրաս գալ մարտական գործողությունների տարածրից։ Հոկտեմբերի 28-ին ժամը 17°°-ին, հրետանային նախապատրաստությունից հետո, հակառակորդը մեծաքանակ ուժերով հարձակման է անցել Բոյուկ Բահմանլու բնակավայրերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերահաստատվել նախկին դիրքերում։ Քեփմբեյլիից Ալխանլի ձգ-