Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ-ի բանաստեղծություններում միահյուսվում են սխո հույզն ու քնարական խոհը («Ջահելություն», 1957, «Նվիրում», 1968. «Սերը հավատ է», 1977, «Հագար ու մի սեր», 1981 և այլ ժողովածուներ)։ 1995-ին լույս է տեսել նւա «Շամիրամ». 1999-ին՝ «Ամենափրկիչ» րղոեմները։

1979- ին Մ. այցելել է ԼՂԻՄ և ստացած տպավորությունների ազդեցությամբ տել «Իմ հայրենի Ղարաբաղ» գիրքը. ոյԸ ներառվել է «Արցունքները չեն ծերանում» (Ե.. 1989) ժողովածուի մեջ։ 1989-94-ին «Հայ զինվո1» և այլ թերթերում տրղագրել է ազատամարտիկներին նվիրված բանաստեղծություններ։ Ազատամարտիկների համար հանդերձանք առաքելու, հիվանդանոցներում վիրավորներին խնամելու, բռնագաղթածներին նյութարդես օգնելու կոչով

1988- 94-ին Մ. հեռուստատեսությամբ 3 անգամ դիմել է հանրապետության կանանց։ Այդ աշխատանքները համակարգելու համար Հայաստանի գրողների միությունում Մ-ի նախաձեռնությամբ 1990-ին ստեղծվել է Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբ։

ՄԻՆԱՄՅԱՆ Աղվան Հրանտի (18.9.1970. գ. Լծեն (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - 30.8.1993. գ. Մուոողխանլի (այժմ՝ գ. Մարաթուկ՝ Քաշաթաղի շրջանում)), բանաստեղծ, ազատամարտիկ։ Հայաստանի գրողների միության անդամ (1997, հետմահու)։ Ավարտել է Միսիանի պոլիտեխնիկումը (1988)։ 1989-90-ին ծառայել է ԽՍՀՄ .ԶՈՒ-ում։

1989- ից՝ «Սիսական» կամավորական ջոկատի ազատամարտիկ։ Մասնակցել է Միսիանի շրջանի ինքնապաշտպանական և Լաչինի ազատագրական մարտերին։ Հեղինակ է հայրենիքին և ազգային-ազատագրական պայքարին նվիրված «Տապանագիր» (Ե.. 1994), «Սեր և խաչ» (Ե., 1997) բանաստեղծությունների ժողովածուների։ ՊարգևատրվելէՀՀ «Արիություն» և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Արժանացել է Հայաստանի գրողների միության Ե. Զարենցի անվան մրցանակի։

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Դավիթ Իշխանի (ծ. 7.11. 1952, գ. Բալլուջա (այժմ՝ գ. Այգեստան՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում)), բանաստեղծ։ Հայաստանի և Արցախի գրողների ու ժուռնալիստների միությունների անդամ։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1978)։ 1973-89-ին՝ «Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի աշխատակից, 1989-97-ին՝ Արցախի գրողների միության վարչության քարտուղար, միաժամանակ՝ «Արցախ» հրատարակչության և գրական ֆոնդի տնօրեն, 1997-99-ին՝ «Ազատ Արցախ» օրաթերթի խմբագրության բաժնի վարիչ, ապա՝ պատասխանատու քարտոպար, 1998-ից, միաժամանակ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի սեփական թղթակից ԼՂՀ-ում. 1999-ից՝ ԼՂՀ Կառավարության մամուլի ծառայության պետ։ Նրա բանաստեղծությունների ժողովածուները («Հավատի ժամ», Ե.. 1989, «Մեղրագետ», Ե., 1996, «Ցավից ու սիրուց ծնված», Ս., 1999, «Լուսաձորցի Մոմին կատակում է», Մ., 1994, «Հոգևոր թեմի վերածնունդն Արցախում», Ե., 2001, հայերեն, ռուսերեն և անգլերեն), հրապարակախոսական և այլ գործերը հերոսապատումներ են արցախցու. գոյամարտի հերոսների՝ Մ. Մելքոնյանի, Վ. Սարգսյանի, Ա. Ղողյանի և այլոց մասին։ Մ-ի բանաստեղծությունների տեքստերով երգահաններ Խ. Ներսիսյանը, ԷՂյագրայանը, Ջ. Մարտիրոսյանը, Ա.Նասիբյանը ստեղծել են երաժշտական գործեր, որոնք տարածում են գտել ԼՂՀ-ում. ՀՀ-ում հ Սվրյոտքում։

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Իլյա Աբիղոնի, Ի լ յ ա Ա Ր ց ա - խեցի )ծ. 10.1.1935, Ներրին Հոռաթաղ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), գրող։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1969)։ Ունի Ղարաբաղյան պատերազմին նվիրված բանաստեղծությունների ժողովածուներ («Օրհնված հող», Ե., 1993, «Զանգ արդարության», Ե., 1995), որոնց հիմնական թեման ազատ, անկախ ապրելու գաղափարն է։

ՄԽԻԹԱՐՅԱՆ Արգիկ Միքայերի (ծ. 6.11.1946, գ. Կոճալոտ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), տարեգիր, հոգեբան։ Արցախյան շարժման կազմակերպիչներից։ «Կոորակ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։ Արցախի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան (1999-ից)։ Հեղինակ է «Կինը և զինված հակամարտությունն Արցախում» (Ե., 2000) հետազոտության և «Անմահության ճանապարհով» (Ե., 1996. համահեղինակ) փաստագրության։ Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Մանուկ Յախշիբեկի (29.6. 1934. Երևան - 6.3.1995, Երևան), գրող, կինոսցենափստ։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1956)։ 1956-ից աշխատել է Երևանի գիտահետազոտական տարբեր ինստիտուտներում, 1976-ից՝ ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում։ Ստեղծագործությունների («Մեծ քաղաքի աղմուկը», Ե., 1962, «Նահանջ տափ», Ե., 1974,