Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ջում։ Նախաձեռնող խմբի անդամներն են՝ ակադեմիկոսներ Ռ. Ղազարյանը, Լ. Աղալովյանը, ժողովրդական նկարիչ Ս. Մուրադյանը, գենեաղ-մայոր է. Միմոնյանցը. գնդապետ Ա. Կարապետյանը և ուրիշներ։ Համակարգող՝ գնդապետ ժ. Սեֆիյյան:

«ԱԶԱՏԱՄԱՐՏ», Հայ հեղափոխական դաշնակցության շաբաթօրյա պաշտոնաթերթ։ ժառանգորդն է Կ. Պոլսում հրատարակված «Ազատամարտ» (190915-ի ապրիլ) թերթի։ Լույս է տեսել 1991-ի մարտի 8-ից մինչև 1994-ի դեկտեմբերի 28-ը։ Ունեցել է ռուսերեն տարբերակ. «Վարուժան» գրական-մշակութային, «Ասպար» ռազմահայրենասիրական, «Միտք» գաղափարախոսական, «Զանգակ» մանկապատանեկան հավելվածները։ Տպագրել է նաև ամենօրյա բացառիկներ

«Արցախյան օրագիր» խորագրի ներքո թերթը ընթերցողին ներկայացրել է ԼՂ-ում ծավալվող իրադարձությունները։ Տեղերում ունենալով թղթակցական ցանց՝ արձանագրել է ռազմաճակատի մարտական գործողությունները, տպագրել առանձին հրամանատարների, ազատամարտիկների հարցազրույցները, թեժ կետերից՝ բազմաթիվ լուսանկարներ, քարտեզներ։ Թերթն անդրադարձել է նաև ՀՀ քաղաքական, սոցիսդտնտեսական. մշակութային և այլ խնդիրների։ Տպագրվել է մարտոցյան ուղղագրությամբ։ Գլխավոր խմբագիր՝ Մ. Միքայելյան։

Ա. Շահբազյան

ԱԶԱՏՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԶԵՎԻ 907 ԵՆԹԱԲԱԺԻՆ. 1992-ի օգոս տոսի 11-ին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքը (հակիրճ՝ «Ազատությանն աջակցության բանաձև»), որի 907 ենթաբաժնով ԱՄՆ կառավարությանն արգելել է ԱՀ-ի կառավարությանը ուղիղ օժանդակություն ցուցաբերել։ 1996-ին ընդունվել է դրույթ, որով ԱՄՆ նախագահին թույլատրվել է մարդասիրական օգնություն տրամադրել։ 1998-ին բացառությունների թիվը համալրվել է սպառազինությունների չտարածման ու զինաթափման ծրագրերում Առևտրի ու զարգացման գործակալության կողմից օժանդակության տրամադրման թույլտվությամբ։ Արան զուգորդել են «Մետաքսի ճանապարհի ռազմավարական բանաձևի» անցկացման վարձերը, որը 1997ին ԱՄՆ-ի Սենատի օրակարգ է մտել սենատոր Ս. Բրաունբեքի նախաձեռնությամբ և կրում էր «Ուղղում 1961-ի արտասահմանյան օգնության բանաձևի մեջ՝ Հարավային Կովկասի և Միջին Ասիայի երկրների տնտեսական և քաղաքական անկախությունը աստարող նպատակամղված օժանդակության մասին», որը հայտնի է որպես «Մետաքսի ճանապարհի՝

1997- ի ռազմավարական բանաձև», որով չեղյալ է համարվել «Ազատությանն աջակցության բանաձևի» 907 ենթաբաժնի վերապահումը ԱՀ-ի նկատմամբ։ ԱՄՆ հայկական համայնքի ջանքերով երկու տարի շարունակ կանխվել է վերջինիս ընդունումը, և 1999-ին այն հանվել բանաձևից։ 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությունից հետո սենատոր Մըք Քոնելին առաջարկ է ներկայացրել բանաձևում փոփոխություններ կատարելու մասին, որով ԱՄՆ-ի նախագահին սահմանափակ իրավունք է տրվել հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակավորապես կասեցնել 907 ենթաբաժնի գործողությունը։

2000-ի հոկտեմբերի 24-ին այն ընդունվել է Սենատում։ Ըստ այդ փոփոխության՝ 907 ենթաբաժնի գործողությունը կասեցվել է մինչև 2003-ի դեկտեմբերի 31-ը. սակայն չի կարող խաթարել կամ խոչընդոտել Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունները կամ ՀՀ դեմ օգտագործվել հարձակողական նպատակներով։ ԱՄՆ-ի Կոնգրեսի համաձայնեցման հանձնաժողովը նոյեմբերի 14-ին վերջնական որոշում է կայացրել 907 ենթաբաժնի մեջ ուղղում կատարելու տեքստի վերաբերյալ և որը թույլ էր տալիս ԱՄՆ-ի վարչակազմին. հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով, ռազմական օժանդակություն տրամադրել ԱՀ-ին՝ ուղղումների դրույթներում ամրագրված սահմաններում։ Սույն որոշումով պահպանվում էր Սենատի կողմից ընդունված ձևակերպումը և, դրան ի հավելում, ընդունվել է այսպես կոչված «զեկույցի լեզուն». «Սույն լեզուն հստակեցնում է Կոնգրեսի մտադրությունն առ այն, ու այսպիսի օգնության տրամադրումը չպետք է