Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև երաժշտարվեստում։ Ղարաբաղյան շարժման ոգին, ինքնապաշտրղանական և ազատագրական մարտերի հեասարդատումը, ազատամարտիկների սխրանքը, արցախահայության կենարար կամքն ու ուժը, մայր հայրենիքին վերամիավորվելու աննահանջ ձգտումն իրենց գեղարվեստական ու պատկերային մարմնավորումն են զտել գուսանների և կոմպոզիտորների վոկա լ-գործի ք այ ի ն. խմբերգային, սիմֆոնիկ ստեղծագործություններում։ Հատկապես հարուստ և բազմօրինակ են երգերի ու խմբերգերի բնագավառները։ Բազմաժանր են նաև ղրանց տարատեսակները, հայ բանաստեղծների խոսքերով ստեղծած քայլերգերը, մեներգերը։ Ըստ գաղափարաիմաստային բովանդակության՝ Ղարաբաղյան պատերազմի թեման արտացոլող ստեղծագործությունները բաժանվում են երեք հիմնական՝ ռազմահեասական (քայլերգեր), հերոսապատման (հիմներ, ձոներգեր), խոհաքնարական. կենցաղային (մեներգեո երգեր, խմբերգեր) ժանրերի։ Որպես ընդհանուր գաղափարական մեկնակետ՝ բոլոր ժանրերի ստեղծագործությունները տոգորված են հայրենասիրական ոգով։ Դիմելով Ղարաբաղյան հերոսամարտի թեմային՝ կոմպոզիտորներն իրենց ստեղծագործությունների մեջ օգտագործել են ազգային պրոֆեսիոնալ դպացի լավագույն և առաջատար ավանդույթները՝ ազգային երաժշտության լեզվամտածողության ու արդի զրելաոճերի սինթեզ, գրական սկզբնաղբյուրի բանաստեղծական տեքստի և երաժշտական նյութի արտահայտչականորեն ներդաշնակ ձուլվածք։ Բազմաբնույթ են հեղինակների կիրառած երաժշտական արտահայտչամիջոցները, ազգային լադերի առանձնահատկությունները, հայկական ռիթմերի (մասնավորապես՝ փոփոխական) համակարգերը, լինեար և բազմաձայնային շերտերի համադրությունները, ազգային երաժշտական բանահյուսության և ժողովրդական երգ-պափ-խաղիկների տարրերի՝ գեղարվեստականորեն վերաիմաստավորված ներմուծումը, ստեղծագործական ամփորի և կոտ ձևակառուցվածքը, ՈՐՈՇ դեպքերում՝ Արցախի երաժշտա կան բանահյուսության, ժողովրդական երգերի մեղեդիների օգտագործումը։

Երաժշտական բնագավառի գործիչները նաև ակներև մասնակցություն են ունեցել Ղարաբաղ= յան շարժմանը. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ա. Բորդաղ յանի նախաձեռնությամբ 1989-ին ստեղծվել է «Արցախին օգնություն» շտաբը, որը ԼՂԻՄ է առա1 քել սննդամթերք, հագուստ, գրքեր։ Երաժիշտ-կատաաղների խումբը (Ա. Բորդաղյան, Թ. Հովհաննիսյ յան.Ս. Երկանյան. Ֆորշ. Թ.Պողոսյան.Ա.Գուլանյան և ուրիշներ) պատերազմի տարիներին ելայթ ներով հանդես է եկել Ստեփանակերտում. շրջանային հիվանդանոցներում, զորամասերում։ 1992ին լիբանանահայ խմբավար Զ. Քեշիշյանը Շուշիում հիմնադշել է «Վարանդա», իսկ Ս. Ավթան դիլյանը Երևանում՝ «Սպեղանի» մանկապատանեկան երգչախմբերը։ 2002-ին լույս է տեսել «ԱՐ1 գախի կոմպոզիտորների ստեղծագործություններ» եռահատորը (հ. 1-3, Ե., 2002)։

ԱԼԵՔՄԱՆՅԱՆ ԱրթՈՄ Հմայակի (ծ. 19.2. 1958, գ. Կոլխոզաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ինքնուս երգահան, ազատամարտիկ։ ԼՂՀ ՊԲ կապիտան։ Զինվորական քայլերգերի հեղինակ է, արժանացել է Արցախում կազմակերպված լավագույն երգի մրցույթի առաջին (1995) և երկրորդ (1999) մրցանակների։

Եր՝կ. Ղարաբաղ (հդարաճ), ե., 2000։

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՄոբեՐՏ Բաբկենի (ծ. 16.11. 1939, Երևան), կոմպոզիտոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1969)։ 1970-ից՝ նույնի դասախոս (1980-ից՝ երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, 1985ից՝ պրոֆեսոր)։ 1979-91-ին՝ Հայաստանի կոմպո զիտորների միության քարտուղար. 1991 -ից՝ Կոմպռզիտուների և երաժշտագետների միության նախա գահ։ 2002-ից՝ «Հայ հեղինակ» ընկերության հիմ1 նադիր, հանձնաժողովի նախագահ։ Ստեղծա ցածություններից են՝ դաշնամուրի և նվագախմբի կոնցերտ, հայկական առաջին պագիկներ 1 «Ատամնաբույժն արևելյան» և «Դինգ-դոնզ>, լա ոսյին կվարտետ, երգաշարեր՝ «Առաջին խոս I իմ», «Քարը», «Հուշ», կինոերաժշտություն։ Հեղինակ է Ղարաբաղյան շարժմանը և պաI տերազմին նվիրված «Արևի երկիր» (խոսք ԼՂուրյանի, 1999) երգի։

Պարգևատրվել է ՀՀ Ա. Մեսապ Մարտոց շքա-1 նշանով։ Միջազգային մրցույթների դարինեկիր։ -յ ՀՀ Աժ պատգամավոր (1999-2003)։