Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրիգու Գևուգյան. «Արցախի ազատամարտիկներ» (հարթաքանդակ) ք. Մարտունի, «Վազգեն Սարգսյան», Շուշի, «Քւիստափու Իվանյան», Ստեփանակերտ) են։

Թ ի քանդակները ցուցադրվել են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովոտյների արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային ոյատկերասրահում։

ԹՈՔՄԱՋՅԱՆ Հայկ Լեոնի (ծ. 12.11.1971, Երևան), քանդակագործ։ Ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը (1996)։ Գործերից են Ղարաբարլյան պատերազմի 30 հերոս-ազատամարտիկների կիսանդրիները և հարթաքանդակները։

ԹՈՔՄԱՋՅԱՆ Վահե Լեոնի (ծ. 12.4.1966, Երևան), քանդակագործ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1998)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1995)։ Հու և եդբու՝ Լևոն և Հայկ Թոքմաջյանների հետ ստեղծել է նաև արցախյան հերոսամարտի ազատամարտիկների («Մոնթե Մելքոնյան», ք. Մարտունի՝ ԼՂՀ, «Վազգեն Սարգսյան», Շուշի, «Կարոտ Մկրտչյան», գ. Պռոշյան՝ Կոտայքի մարզ և այլն) քանդակներ։

ԽԱՉԱՏՐՅԱՆ Գարեզին Ռաֆիկի (17.9.1975, Երևան - 2.9.1995, Երևան), քանդակագործ, ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի Ի1չ 14 Գեղարվեստի ուսումնարանը (1992)։ 1992-94-ին «Ազգային լեգիոն» կամավորական ջոկատի և «Արծիվ-4» մահապարտների գումարտակի կազմելում մասնակցել է ՀՀ Գորիսի(Շուռնուխ), ԼՂՀ Մարտակերտի, Ասկերանի (Խոջալու, Բսղլուջա) և Կուբաթլորի (Մագոս, Սեյթազ, Վերին Ջիբուկլու), Լաչինի (Գյուփբերդ, Ղուշչուլար, Մալխալաֆ), Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպա-