Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գեորգյան (մարտական հրամանատար), շտաբի պետ՝ Հ. Գևայան։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։

Հ. Վարդանյան

ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԼՂԻՄ, մարզային ինքնակառավարման ներկայացուցչական մարմին։ Ընտրվել է 1989-ի օգոստոսի 16-ին՝ Ստեփանակերտում հրավիրված ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում՝ մինչև ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի և կուսակցության մարզկոմի վերականգնումը մարզը ղեկավարելու նպատակով։ Ա. խ. ունեցել է 80 անդամ, ընտրել նախագահություն։ Նախագահության նախագահ՝ Վ. Գփզորյան, տեղակալներ՝ Վ. ԱթաջանյաԱ և Վ. Թովմա պան, անդամներ՝ Ն. Ավագիմյան, Ռ. Աղաջանյան, Ս. Բա բայան, Կ. Բաբուրյան, Գ. Բադյան, Ս. Դավթյան, Վ. Գաբփելյան, է. Ղուկասյան, 0. Եսայան, Վ. -Քոչարյան, Ռ. Քոչարյան, Ռ. Մանգասարյան, Մ. Մխզոյան, Ա. Մկրտչյան, Յու. Նեոփսյան, Ռ. Պետրոսյան, Շ. Պետուսյան:

Համագումարում ընդունվել են որոշում, հռչակագիր և դիմումներ՝ ուղղված հատուկ շրջանի պարետին, խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումների սպաներին ու զինվորներին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդին։

Ա. խ-ի առաջնահերթ խնդիրներն էին՝ ազգամիջյան ընդհարումների կասեցումը, իրավիճակի կայունացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը։ 1989-ի դեկտեմբերի 1-ին Ա. խ. և ՀԽՍՀ ԳԽ համատեղ նիստում որոշում է ընդունվել ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին։ Ա. խ. գործել է մինչև ԼՂՀ անկախության հռչակումը՝ 1991-ի սեպտեմբերի 2-ը։

Գրկ. նեոնային Ղարաբաէրի Ինքնավար Մարզի ազգաբնակչության փազոր ներկայացուցիչների համագումարի նյութերը, Ս., 1989։

Մ. Հարությունյան

ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ, որևէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակութային արժեքները ոչնչացնելու, նուս հոգեու զարգացումը ճնշելու հանցավոր գործողություններ Ա միջոցառումներ։ 1918-ից Ադրբեջանում, որի տարածքի զգալի մասը կազմում էր Մեծ Հայքի Ուտիք, Արցախ և Փայտակարան, մասամբ՝ Սյունիք, Վասպուրական և Այոսոստ նահանգների տարածքները, իրագործվել է Ա. մ. ե.։ Ավելի քան յոթանասուն տարի Ադրբեջանական ԽՍՀ կառավարությունը վարել է այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում,Նախիջևանում և Ադրբեջանի հայաշատ շրջաններում փակվել են հայկական բազմաթիվ դպրոցներ, Բաքվի մանկավարժական ինստիտուտի, Նախիջևանի մանկավարժական և բժշկական ուսումնարանների հայկական բաժինները, խտրականության է ենթարկվել դպրոցական կրթական համակարգը (արգելված էր Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայ գրականության դասավանդումը)։ Հայոց պատմության և մշակույթի նկատմամբ ադրբեջանական քաղաքակա-