ցախի վարպետները (ռեժիսոք Ա. Մնացականյան, օպերատոր՝ Ա. Ի-րաչատրյան), «Անվերջ ձգող դասամիջոց» (սցենարի հեղինակ և ռեժիսոր, օպերատոր՝ Վ. Պետասյան) և այլ ֆիլմեր նվիրված են արցախցիներին ու ազգային-ազատագրական պայքարին։
ՀԱԿՈԲՅԱՆ Հրանտ Արեստակեսի (ծ. 30.5. 1950, Երևան), կինոռեժիսոր։ Ավարտել է Երևանի Խ. Արականի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1974)։ 1979-89-ին աշխատել է «Հայֆիլմ». 1989-ից՝ «Հայկ» կինրատորդիաներում։ Հեղինակ է ավելի քան 20 վավերագրական և խաղարկային ֆիլմերի, որոնցից «Մոնթե» (2 մաս. սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Հ., օպերատոր՝ Լ. Պետասյան) վավերագրական ֆիլմը նվիրված է Հայաստանի Ազգային հերոս Մ. ՄհլքոՈյաէՂին (Ավո)։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Մերգեյ Մեպեյի 15.3. 1963, Ստեփանակերտ 28.2.1992, գ. Սառնաղբյուր (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ռադիոտեխնիկ, հեռուստաօպերատոր. ազատամարտիկ։ Արցախի հեռուստատեսության հիմնադիրներից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1985)։ Ղարաբադյան պատերազմի առաջին օրերից Հ. նկարահանումներ է կատարել մարտական գործողությունների թեժ կետերում (Շուշի, Գետաշեն, Շահումյան, Տող)։ 1991-92-ին Մառնաղբյուրի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Ասկերանի (Մյուրիշեն, Մառնադբյուր, Խոջալու, Փառովս, Նախիջևանիկ) և Հադրութի շրջանների. Ստեփանակերտի (Կրկժան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գագիկ Մարութի (ծ. 29. 5.1967, ք. Եղվարդ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)). կինոռեժիսոր։ 1985-87-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈԽում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1995)։ 1992-ից աշխատում է «Հայֆիլմ» և «Հայկ» կինրատորդիաներում (1995-2001-ին՝ միաժամանակ՝ Երևանի մանկավարժական համալսարանի դասախոս)։ Հեղինակ է շուրջ 15 ֆիլմերի, որոնցից «Հարաբերական անդորր». «Արցախյան օրագիր» (Ւ1° 2. 1995, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Հ., օպերա- տու՝ Լ. Պետրոսյան), «Վերադարձ մեկնելուց առաջ» (տեսաֆիլմ. 1996) ֆիլմերում պատկերել է ԼՂՀ Մարտունիի շրջանի հետպատերազմյան իրավիճակը, կամավոր ազատամարտիկի հավաքական կերպարը։ Հ. մասնակցել է Մոսկվայում. Բելգիայամ. Գերմանիայում, Երևանում, Ուկոսինայում կազմակերպված կինոփառատոններին. շահել մրցանակներ։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վոլոդյա Եովանդի (12.2. 1937. Երևան - 17.5.1995, Երևան). կինոօպերատոր։ 1952-ից աշխատել է «Հայֆիլմ» կինրատորդիայում, ապա՝ հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստորդիայում։
1992-94-ին նկարահանել է Գետաշենում. Շահումյանում. Մարտակերտում, Շուշիում, Լաչինում և Աղդամում ընթացող իրադարձությունների և մարտական գործողությունների.
1991- 95-ին՝ ԼՂՀ-ում Ք. Քոքսի և Զ. Բալայանի մարդասիրական առաքելության մասին դրվագներ. որոնք օգտագործվել են «Արցախյան տարեգրություն» պարբերական հաղորդաշարում և «Գթության քույր՝ Լեդի Քոքս» վավերագրական տեսաֆիլմում։
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ռոտեն Արարատի (ծ. 5.10.1958. Երևան), ռեժիսոր, օպերատոր, լրագրող.
ազատամարտիկ։ Ավարտել է Աբովյանի «Գրիգոր ՌԱ Հովհաննիսյան Նարեկացի» համալսարանը (2001): 1995ից՝ ԵԿՄ քարոզչության և գաղափարախոսության բաժնի պետ, «Արմենիրս» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր հաղթանակը» հեռուստահաղորդաշարի ծրագրի ղեկավարգլխավոր ռեժիսոր։