շքանշանով պարգևատրվել է Ա. Ղահրամանյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ Բ. Ղագարյանը, 5ու. Բաբաջանյանը, Գ. Պետրոսյանը։ Գյուղից զոհվել է 48 ազատամարտիկ։ ՂՈՒԼՅԱՆ Աշոտ Հմայակի, «Բևկու» խ.10. 1959, Բաքու - 24.8.1992, գ. Դրմբոն (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), Ղարաբաղյան շարժման գուծիչ, զինագործ։ Արցախի հերոս (1999)։ Շարժման սկզբին ընկերների աջակցությամբ պատրաստել է ինքնաշեն նռնակ, նռնականետ, 16 գծանի կարճափող հրացան են, զբաղվել զենքի անլեգալ փոխադրմամբ, մասնակցել պարտիզանական գործողությունների։ Աչքի է ընկել
1990- ին Բաքվից Քելբաջար ուղարկվող ռազմական օգնության շարասյան ոչնչացման ժամանակ։ 1991-ից՝ 1-ին վաշտի հրամանատար։ Մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Մալիբեկլուի, Խոջալոփ, Կրկժանի, Լեսնոյի, Քարինտակի, Լաչինի, Մարտակերտ-Արխավենդ, Բաշ-Գյուներիայա, Օրթա-Գյուներիայա և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ղ. հատկապես աչքի է ընկել 1992-ին՝ Շուշիի ազատագրման ժամանակ։ Մայիսի 7-ի զիշերը նրա վաշտն աննկատ մոտեցել է բանտի մատույցներին և լուսադեմին առաջինը մտել Շուշի։ Ղ. 11 անգամ վիրավորվել է, մարմնում ունեցել մեկ տասնյակից ավերի բեկուներ (այստեղից էլ՝ «Բեկու» մականունը)։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» շքանշաններով։ Ղ-ի անունով են կոչվել Կենտրոնական պաշտպանական շբջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը, Ստեփանակերտի Իք° 2 միջնակարգ դպրոցը։ Ստեփանակերտում տեղադրված է նրա հուշարձանը։ 1991- Թաղված է Ստեփանակերտում։
Ս. Մադաղան
ՂՈՒԼՅԱՆ Աշոտ Վլաղիմիրի քծ. 19.8.1965, գ. Խնձւիստան (ԼՂՀ Ասկերանի շրջան)). քաղաքական գործիչ, դիվանագետ։ Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյոպը (1990)։ «ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ, ապա՝ նախագահ (2000-ից)։ Ունի արտակարգ դեսպանորդի Ա փազու նախարարի դիվանագիտական աստիճան (2001)։
1984-86-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈԻ-ում, 1991- 92-ին՝ ԼՂՀ ԻՊՈԻ-ում, ապա՝ ՊԲ-ում։
1992- 93-ին՝ ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ, 1993- 95-ին՝ ԳԽ նախագահի օգնական, 1991- 98-ին՝ ԱԳՆ սփյուռքի և երկկողմ հարաբերությունների բաժնի վարիչ, 1998-ին՝ ԱԳՆ քաղաքական վարչության պետ, 1998-2001-ին՝ արտարին գործերի նախարարի տեղակալ, 2002ից՝ նախարար։
1988- ին՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում Ղարաբաղյան շարժման ուսանողական թևի և 1990-ին՝ Խնձւիստան գյուղի կամավորական ջոկատի կազմակերպիչներից. մասնակցել է Քարագլխի դիրքերի պաշտպանությանը։
Եղել է Բիշքեկյան ադանագուրթյան (1994), Մինսկի խմբի բանակցությունների (1995-97ին՝ Մոսկվա, Հելսինկի, Ալանղյան կղգիներ) ԼՂՀ պատվիրակությունների կազմելում։
Մասնակցել է Հայաստան-Ափյուռք խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքներին (1998-99. Փափզ, ժնե), իսկ 2001-02ին ՈԴ մերձմոսկովյան Մնեգիրի ավանում՝ ռուս-ամեփկյան հանձնախմբի նախաձեռնությամբ հրավիրված Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմայով՝ Դութմունղյան խորհպաժողովի աշխատանքներին, ներկայացրել ԼՂ հանրության ղիլքորոշումը։
ԼՂՀ և ՀՀ ԶԼՄ-ներին տված հարցազրույցների և հոդվածների միջոցով պարզաբանել է Ղարաբաղյան հիմնախնդրի պատմական, իրավական և քաղաքական կողմերը։
Ս. Բեջանյան
ՂՈՒԼՅԱՆ Լենստոն Լևոնի (ծ. 10.5.1953, Ստեփանակերտ), պետական աշխատող։ 1979-81-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Խարկովի (Ուկոսինա) կոմունալ ճարտարագիտական ինստիտուտը (1980)։ 1980-92-ին պաշտոնավարել է ԼՂԻՄ (ապա՝ ԼՂՀ) արհմիութենական մարմիններում, 1993-95-ին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր բռնագադթածների հարցերի և մարդասիրական օգնության վարչության պետ, 1998-ից՝ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար։ Ղ. կազմակերպել և լուծել է հազարավոր բռնագադթածների, զոհված ազատամարտիկների ընտանիքների մարդասիրական օգնության խնդիրները։
Դ. Միքայելյան
ՂՈՒԼՅԱՆ Ներսես Գեուգիի Լ9.12.1964, գ. Խնձւիստան (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 19.6.1992, գ. Քարագլուխ (ԼՂՀ Ասկերանի