Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տեսարան ճարտար գյուղից բարձրության վրա։ Տարածքը՝ 3096 հա։ Բնակչությունը՝ 2400 (2003)։ Զբաղվում են երկրագուծությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Բւնի միջնակարգ (2), ութամյա դպրոցներ, բուժկետ (2), մշակույթի պալատ։ Հիշատակվում է IV դ-ից։ Կազմված էր Գյունե ճարտար, Ղուզե ճարտար, Գյունե Կալեր, Ղուզե Կալեր բնակավայրերից։ 1998-ից գյուղը տրոհվել է Ղուզե ճարտար և ճարտար բնակավայրերի։ Գյուղում է Ամենափրկիչեկեղեցին (XVIII դ.), շրջակայքում՝ Կոհակ ուխտատեղի և Բերդի նահատակ մատոաները, Եղիշակուսի անապատը (XVII դ.), հին բնակատեղիներ են։

1988- ի վերջին ճ-ում կազմավորվել են 2 կամավորական ջոկատներ, որոնք 1992-ին ներառվել են ճարտար գյուղի ընդհանուր գումարտակի ճարտարի Բերղի նահատակ աբատերլին (V դ.) կազմում։ ճ-ից հրամանատարներ են եղել Կ. Սաղյանը, Հ. Հակոբջանյանը, Հ. Հարությունյանը, Վ. Ավանեսյանը, Մ. Հակոբյանը, ՄՀայարպետյանը, Կ. Թովմասյանը, Գ. Սարգսյանը, Վ. Սուլեյմանյանը, Ա. Հայրապետյանը։

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ռ. Հայրապետյանը, է. Դադայանը, հետմահու՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, 2-րդ աստիճանի շքանշանով՝ Կ. Հակոբյանը, Ս. Ղուկասյանը, Վ. Մովսիսյանը, Ա. Օսիպյանը, Ա. Սարգսյանը, հետմահու՝ Հ. Աղաջանյանը, Ս. Հայրապետյանը, Հ. Հայրապետյանը, Գ. Միրզոյանը, Ս. Ամիլյանը, Հ. Առստամյանը, Ա. Հայրապետյանը, Բ. Ղազարյանը, Գ. Պետրոսյանը, Յու. Բաբաջանյանը։ Գյուղից զոհվել է 68 ազատամարտիկ։