Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեխնիկայի ինստիտուտը (1979)։ 1976-78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1989-ի հունվարին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է և 5 ամիս պահվել Մոսկվայի Բուտխյան բանտում։ 1991-93-ին՝ ՀՀ վարչապետի, ապա՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական՝ ազգային անվտանգության հարցերով, միաժամանակ (1991-ի մարտ-նոյեմբերին)՝ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար և Լեռնային Ղարաբաղի հարցերով օպերատիվ շտաբի ղեկավար։ 1993-ից զբաղվում է քաղաքական գործունեությամբ, եղել է Հայաստանի գիտաաոյյունաբերական և քաղաքացիական միության, Հայաստանի սոցիալիստական ուժերի միության և այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ստեղծման նախաձեռնողը։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին ներքին գործերի համակարգում նախաձեռնել և ստեղծել է բանակային ստորաբաժանումներ։ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1988-91)։

«ՄԱՄԻՍ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ին, Արարատի շրջանի Մասիս գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1990-94-ին ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ, Մեակավան), Կապանի (Արծվանիկ, ճակատեն), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ), Լաչինի (Ղոչազ) և Ֆիզուլիի (Մուսաբեյլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Հ. Մարգարյան։

Հ. Վարդանյան

ՄԱՐԱԹՈՒԿ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 23 կմ հարավ-արևելք Հավարի գետի Մալխալավ վտակի ստորին հովտում։ Բնակչությունը՝ 30 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Ազատագրվել է 1992-ի մայիսին, բնակեցվել է 1995-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՄԱՐԱԼՅԱՆ ՍԱՐՈՎ, գյուղ Մարտակերտ քաղաքի համայնքի կազմում։ 1992-ի հուլիսին գյուղը գրավվել է և ժամանակավորապես գտնըվում է հակառակորդի վերահսկողության տակ։ ՄԱՐԱՂՍ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում" շրջկենտրոնից 18 կմ հյուսիս՝ 430 մ բարձրության վրա։ Բնակչությունը (Մարգուշավանի հետ)՝ 4644 (1989)։ Զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։ Գյուղում էր Ս. Աստվածածին եկեղեցին։

1989-ի վերջին Մ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ո. Կարապետյան), ուն առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանման կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական, Աղդամի, Քելբաջափ, Շուշիի և այլ շրջանների ազատագրական մարտերին։

ի ապրիլի 10-ին Մ. գնդակոծվել է, որից հետո հակառակորդի կանոնավոր բանակի զորամասերը գոսվել և հրկիզել են գյուղը (տես Մարաղայի եղեռնագործություն)։ Զինադադարից հետո Մ-ի և Մարգուշավանի (Լենինավան) բնակիչները հիմնել են Նոր Մարաղա գյուղը։

ՄԱՐԱՂԱՅԻ ԵՂԵՌՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, Ադրբեջանի կողմից ծրագրված ցեղասպանություն ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա և Մարգուշավան (Լենինավան) գյուղերում։ Տեղի է ունեցել 1992-ի ապրիլի 10-ին, շարունակվել մայիսի 10-ին։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, հրթիոահրետանային գնդակոծությունից հետո, 20 միավոր զոսհատեխնիկայի ուղեկցությամբ ներխուժել, հրկիզել և ավերել են Մարաղա գյուղը, սպանել 57 և պատանդ վերցրել 53 խաղաղ բնակիչների։ Մայիսի 10-ին ադրբեջանական զորախումբը կրկին հարձակվել և հիմնովին ավերել է Մարաղա, ապա՝ Մալգաշական գյուղերը, պատանդել 13 խաղաղ բնակիչների։ Համայնքի 4644 բնակիչներից 300-ը հիմնադրել են ՆՈՐ Մարաղա գյուղը, իսկ հիմնական մասը տեղափոխվել է ՀՀ, ՈԴ տարբեր շրջաններ և ԱՊՀ այլ երկրներ։ Պատանդներից շատերը պահվել են մասնավոր անձանց մոտ, ինչը արգելվում է «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության մասին» ժնեի կոնվենցիայով (1949)։ Մե-յան շատ դրվագներ նկարահանվել են և կազմվել համապատասխան փաստաթղթեր։ Փաստագրման գործողություններին ներկա է եղել նաև Մեծ Բփտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Ք.Քոքսը։ Առկա տեսադրվագները վկայում են, ու սպանվածների հանդեպ գործադրվել է բարբարոսություն՝ ինչպես մինչև մահը, այնպես էլ մահվանից հետո։ Դա վկայում է այն մասին. ՈՐ Մարաղայում տեղ են գտել մարդու իրավունքների կոպիտ խախտումների զանգվածային և կրկնվող փաստեր, որոնց համար պատասխա-