Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄԱՐՈՒԹՅԱՆ Վալերի Երվանդի (3.11.1943, գ. Հայ Պարիս (ԼՂՀ Շահումյանի շրջան) - 20.6.1998, ՕտեփանակեՐտԼ բժիշկ, Ղարաբաղյան ազատագրական շարժման գործիչ։ ԼՂՀ ռազմական բուժծառայության հիմնադիրներից։ Բժշկական գիտությունների թեկնածու (1984), ՊԲ բժշկական ծառայության գնդապետ (1997)։ Ավարտել է Կրասնոյաակի բժշկական ինստիտուտը (1971)։ 1976-86-ին՝ Ստեփանակերտի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, 1992-95-ին՝ ՊԲ բուժծառայության վարչության պետ, 1995-96-ին՝ գլխավոր վիրաբույժ։ 1996-ից ղեկավարել է իր նախաձեռնությամբ ստեղծված Ի1° զորամիավորումը։ Մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող, Ծամձոր, Սարինշեն գյուղերի ազատագրմանը։ Ռազմական բոլոր խոշոր գործողությունների ժամանակ ԼՇուշիի ազատագտրմ, Լաչինի մադասխական միջանցքի բացում, Մարտակերտի, Աղդամի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) և այլ շրջանների մարտեր) կազմակերպել է բժշկական սպասարկումն ու վիրավորների տրահանումը։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ԵՂ V &օսա>ւ ցօ/րաս շյրտց, Տ., 1996.

Գէկ. Բալայան Զ.. Բժիշկ Մարությանը և Թա «Պատեագրէի հետքը եսՀՀ է մնում» գիժը 1999։

ՄԱՐՈՒ1ՍՅԱՆ Հրայր Թորգոմի (19.12.1928, ք. Քերմանշահ (Իրանի Իսլամական Հանրապետություն) - 21.12.1998, Աթենք), քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության (1950), Բյուրոյի (1963-72) անդամ, Բյուրոյի ներկայացուցիչ (1972-ից)։ Ավարտել է Իրանի պետական համալսարանը (Թեհրան, 1952)։ 1964-ին բնակություն է հաստատել Լիբանանում, 1975-ից՝ Աթենքում։ 1963-ից ծավալուն աշխատանքներ է տարել Հայ դատի հետապնդման, խնդրի միջազգայնացման, տարբեր երկրների բարձրագույն ատյաններում դրա արծարծման ուղղությամբ։ 1990-ից կազմակերպել և ղեկավարել է կուսակցության՝ Հայաստանի պետականության կերտման, Արցախի ազատագրման, քաղաքական կայացման, միջազգային ասպարեզում հիմնահարցի քարոզչության և պաշտպանության, Ղարաբաղյան պատերազմում մասնակցության ապահովման գործընթացները։ 1992-ի հունիսի 29-ին ՀՀԴ ՈՐդեգրած կոշտ ընդդիմադիր կեցվածքի համար հայտարարվել է քաղաքական անցանկալի անձ և արտաքսվել ՀՀ-ից։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Ա. Շահբազյան

ՄԱՈՒԶԵՐ, առաջին, առավել հզոր ինքնաձիգ ատրճանակներից։ Ստեղծել են Վ. Մաուզեր (1834-82) և Պ. Մաուզեր (1838-1914) ճարտարագետ-գինագործ եղբայրները 1896-ին։ Կատարելագործվել է 1908-ին։ Տրամաչափը՝ 7,63 մմ, չանջատվող պահեստատուփով՝ 6 և 10, լրացուցիչի դեպքում՝ 20 փամփուշտով։ Հուսալիորեն խոցում է մինչև 100 մ հեռավորությամբ նշանակետը։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ օգտագործել են կամավորական ջոկատների և ինքնապաշտպանական ուժերի առանձին մարտիկներ։

ՄԵԼԻՔԱՇԵՆ. գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 7 կմ հյուսիս-արևելք 750-800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 250 հա։ Բնակչությունը՝ 14 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ։

Գ-յ ուղում պահպանվել է Մ. Ստեփանրա եկեղեցին (XVIII դ.), շրջակայքում՝ «Մոռի» սրբավայրը, հին գերեզմանատուն, գյուղատեղի։

Մ. պարբերաբար ռմբակոծվել է հարևան Ֆիզուլիի շրջանում տեղակայված ռազմական հենակետերից։ 1992-ի օգոստոսի 15-ին հակառակորդը զրահամեքենաներով և հետևազորով ներխուժել է Մ., հոլեհել տները, ավերել գերեզմանոցը։ Նույն օրը կեսօրից հետո ազատամարտիկներն ազատագրել են Մ., ոչնչացրել մեկական տանկ և զրահամեքենա։ Գյուղի ազատամարտիկները տարբեր զորամիավորումների կազմում մասնակցել են Հադրութի և այլ շրջանների բնակավայրերի ազատագրական մարտերին։ Մ-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել է Կ. Բաղդասարյանը։ Զոհվել է 5 ազատամարտիկ։ Գյուղում կանգնեցված է նոոնց հիշատակը հավերժացնող խաչքար։

ՄԵԼԻՔԱՇԵՆ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 24 կմ արևմուտք Աղավնո գետի միջին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 65 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում են Մելիք-Հայկազյան իշխանական տոհմի ապարանքի (XVI դ.) ավերակները, գյուղից 3 կմհյուսիս-արևելք Զիլիկ չբնակեցված գյուղի գերեզ-