Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դահմեդլի. Հորադիզ), Մարտակերտի (Մարտակերտի ջրանցք, Կարմիրավան, Սեյսուլան) շրջանների ի ն ք0 ա պ ա շ տ ւ դ ա ն ս ւ կ ւ ս ն և ազատազրական մարտերին։ Մարտական տարբեր զործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Գ-ասպարյանը, Վ. Իշխանյանը։

ՇՊՇ-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Վ. Իշխանյանը, Վ. Կապանը, Մ. Բեգլարյանը (հետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճա-

566 կտոր գիտաօժանդակ գրականություն։ Տեղադրված է 53 վահանակ, որոնցից 8-ը նվիրված է Ղարաբաղյան պատերազմի իրադարձություններին, իսկ 1-ը՝ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկներին։ Տնօրեն՝ Ա. Հարությունյան։

ՇՈՒՌՆՈՒԽԻ ԴԵՊՔԵՐ, տեղի են ունեցել ի մայիսի 7-ին, Գուիսի շրջանի Շռանովս գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիրի մարզում)։ ԽՄՀՄ ԶՈՒ ստորաբաժանումների զինվորների հետ Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները բացահայտ ահաբեկչական գործողություններ են սկսել Գորիսիշրջանի սահմանամերձ գյուղերում, այդ թվում՝ նաև Շուռնուխում։ Առանց հարցաքննության և անձը հաստատող փաստաթղթերի ստուգման, նրանք սկզբում պատանդել են Կոռնիձորի հսկիչ կետում իրենց հերթապահությունն իրականացնող ՀՀ ՆԳՆ հատուկ օպերատիվ ջոկատի 11 միլիցիոների, ապա Շուռնուխի մի խումբ տղամարդկանց և Գորիսի շրջանի ներքին գործերի բաժնի 5 աշխատակցի, որոնց ենթարկելով կտտանքների, խոշտանգումների և մտացածին արարքներ վերագրելով՝ տեղափոխել են Շուշիի բանտը։ Պատանդներն ազատ են արձակվել 1991-ի հունիսի վերջին խեղված վիճակում։ Բարբարոսության օրը ՄՀՆՋ-ականները Շուռնուխի բարձունքում տեղադրված «Կատար» հեռուստակայանի պաշտպանության ժամանակ սրախողխող են արել միլիցիայի հատուկ ջոկատի մարտիկ Ս. Քոլուզյանին։