Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մալսարանը (1982)։ 1982-ին աշխատել է Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան և համատեղությամբ՝ ֆիգիկամաթեմատիկական թեքումով դպրոցներում։

1988- ից կամավորական ջոկատի, ՊԲ հրետանային զորամասի (հրետանային բրիգադի հրամանատար) կազմերում մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Հաղրութի, Մարտակերտի, Շուշիի, Աղդամի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

ՊԲ և ԼՂՀ սպորտային վարչության ՈՐՈՇմամբ՝ Ստեփանակերտում ամեն տարի (մարտ ամսին) անց է կացվում Ս-ի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշար։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։

ՍԱՖԱՐՅԱՆ վիլեն Սաֆարի (ծ. 1.11.1959, գ. Կարմիր Շուկա (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ազատամարտիկ, հրաձիգ։ ՊԲ փոխգնդապետ (1997)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1981)։ 1981-89-ին աշխատել է Հայաստանի գեոդեզիայի և քարտեզագրության նախագծային ԳՀԻ-ում, 1989-90-ին՝ նույնի Ստեփանակերտի բաժանմունքում։

1988- 92-ին՝ Ասկերանի շրջանի Քարաշեն գյուղի ինքնապաշտպանական ջոկատի ազատամարտիկ, 1992-94-ին՝ Ասկերանի պաշտպանական շրջանի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, 1994-96-ին՝ նույնի, իսկ 19961998-ին՝ 14° զորամիավորման օպերատիվ բաժանմունքների, 1998-ից՝ ՊԲ ռազմատեղագրական ծառայության պետ։

1989- 94-ին մասնակցել է Ասկերանի (Ջամիլլու, Դահրավ, Սառնաղբյուր, Ասկերան, Փառովս, Խրամորթ), Շահումյանի (Կարաչինար, Վերինշեն, ԷՄեջ, Բուզլուխ և այլն), Մարտակերտի (Նարեշտար, Թափշ, Կուսապատ, «Պուշկենյալ» բարձունք, Մեծշեն, Մաղավուզ, Մոխրաթաղ, հեռուստաաշտարակի բարձունք, Ջրաբերդ), Հաղրութի (Խանձաձոր), Շուշիի (Քարինտակ, Շուշի), Մարտունիի (Ղարադսպլու), Աղդամի (Ավդալ, Գյուլափլու, Փոլադլու, Աղդամ և այլն) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ», ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և

2-րդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Մ. Հարությունյան

ՍԵՑՍՈՒԼԱՆ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 19 կմ հյուսիս-արևելք Թարթառ գետի ձախ ափին՝ 170 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1200 հա։ Բնակչությունը՝ 625 (1989)։ Զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի, բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ, ամբուլատորիա։ Գյուղում և Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.)։

1989- ին Ս-ում կազմավորվել է կամավորական ջոկատ, որի մեջ ներառվել են նաև Յարմջա (Հացավան) գյուղի կամավորականները (հրամանատարներ՝ Մ. Հարությունյան, Ա. Ասատրյան)։ 1992-ի փետրվարի 26-ին ջոկատը ՈՐՈՇ ժամանակ դիմակայելով հակառակորդի մեծաքանակ ուժերին, ապահովել է խաղաղ բնակիչների տարհանումը։ Հրադադարից հետո Ս-ի բնակիչները հիմնել են ՆՈՐ Սեյսուլան գյուղը։ 1992-ից ջոկատի ազատամարտիկները ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել են ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից զոհվել է 8 ազատամարտիկ։

Օ. Հայրապետյան

«ՍԵՎ», «Ձոռնի», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1992-ին, Գյումրիում։ Ունեցել է շտաբ։ 1992-ի դեկտեմբերին ջոկատի ազատամարտիկների մի խումբ ընդգրկվել է ՀՀ բանակի մոտոհարձգային 3-րդ բրիգադի 4-րդ առանձնակի գումարտակի կազմում։ 1992-94-ին ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ՀՀ ճամբարակի (Վահան) և ԼՂՀ Ասկերանի («Քարագլուխ» բարձունք), Լաչինի (Ծաղկաբերդ, Ղուշչուլար, Աշադի Փարաջան, Նևթլու, Տաշ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրետանավորները ոչնչացրել են «Քարագլուխ» բարձունքից Ստեփանակերտը հրետակոծող «Գոսդ» կայանքներից մեկը։ Հրամանատար՝ Ռ. Ստեփանյան, շտաբի պետ՝ Մ. Տիտանյան։

Մ. Վարդանյան

«ՍԵՎ ՀՈՎԱԶ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Ջանֆիդա գյուղի (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) կամավորական ջոկատի հիմքի վրա և շրջանի այլ գյուղերի ջոկատների միավորամբ։ Ունեցել է շտաբ, գի