Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վայքի շրջանն Ադրբեջանի հետ ուներ մոտ 100 կմ երկարությամբ սահման։ 1988-ին շրջանի բնակչության 18.5 %-ը ադրբեջանցիներ էին. Քոչբեկ, Զեյթա, Գոմուր. Կապույտ. Սարավան. Օ-յուլիստան, Ախտա գյուղերն ադրբեջանաբնակ էին, իսկ Կարմրաշենը՝ խառը բնակչությամբ։

1988-ի փետրվարի 22-ին շրջկենտրոնում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք ի պաշտպանություն Ղարաբաղյան շարժման. ուը շարունակական և ավելի կազմակերպված բնույթ է ստացել հետագա ամիսներին։ Շրջանի ադրբեջանցիների և հայերի միջե ծայր է առել ընւլհանուր անվստահության մթնոլուտ, տեղի են ունեցել հաճախակի կրկնվող բախումներ և միջադեպեր։ 1988-ի աշնանը, կանխազգալով առաջիկա ընդհարման անխուսափելիությունը, շրջանի ղեկավարությունը կազմակերպել է ադրբեջանցիների տեղափոխումը Նախիջևան և Ադրբեջանի այլ բնակավայրեր։ 1990-ից հակառակորդը սկսել է հրթիռակոծել սահմանամերձ գյուղերը։ Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար կազմավորվել են ինքնապաշտպանության շտաբ (պետ՝ Ֆ. Ղազարյան), կամավորական ջոկատներ Վայքում (հրամանատար՝ Ն. Հակոբյան), Զառիթափում (Ա. Ալեքսանյան), Մարտիրոսում (Ա. Մկրտչյան), Բարձրունիում (Զ. Ալեքսանյան). Խնձորուտում (Ս. Ավագյան), նոր Ազնաբերղում (Վ. Կարապետյան), Արտավանում (Մ. Գևուզյան), Ազատեկում (Յու. Զաքարյան, Ա. Ղազարյան), Աերսում (Բ. Խաչատրյան), Ջերմուկում (Ռ. Աղաջանյան, Մ. Բաբայան, Վ. Վարդանյան)։ 1993-ին ստեղծվել է Վայքի մոտոհրաձգային, 1994-ին՝ պայմանագրային գումարտակները։

1988- 94-ին ինքնապաշտպանական մարտեր են ընթացել շրջանի Խնձորուտ, Աերս, Արենի, նոր Ազնաբերդ, Բարձրունի գյուղերի սահմանազոտում։ Ծանւ մարտեր են մղվել հատկապես Բարձրունիում (տես Բադոոնիի ինքնապաշտպանություն), 1992-ին՝ Խնձորուտում։

Հունիսի 12-ին Խնձորուտի, շրջանի մյուս գյուղերի, Ջերմուկի, «Աիսական», «Արաբո» և այլ կամավորական ջոկատներ, «Հատուկ գնղի» Վայքի վաշտը (հրամանատար՝ Գ. Թադևոսյան) դիրքավորվել են սահմանամերձ գոտու բարձունքներում, ստեղծել մի քանի պաշտպանական գոտիներ։ Խնձորուտից Վայք են տարհանվել երեխաները և կանայք։ Կեսօրին սկսվել է հրանոթային փոխհրաձգությունը, ապա հակառակորդը զարգացնելով հրաձգությունը՝ հունիսի 14-ին հարձակվել է գյուղի «Սպիտակ աղբյուր», «Գևոյի քար» և այլ դիրքերի վրա։ Հաջորդ օրը հայկական ուժերը հակահարձակում են ձեռնարկել, ուժեղացրել ճնշումը ադրբեջանական Վերին և Ներքին Բուզգով գյուղերի ուղղությունների դիրէերի վրա։ Հրետանին քարուքլսնդ է արել հակառակուղի ամրությունները, ոչնչացրել հրանոթը, ճնշել բոլու կրակակետերը։ Բնակիչները հեռացել են գյուղերից։ Ինքնապաշտպանական մարտերի ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են 11 սպանված և 34 վիրավոր։

Վայքի շրջանում տեղաբնույթ մարտեր են մղվել նաև սահմանամերձ այլ բնակավայրերում։ 1993-94-ին շրջանի սահմանների պաշտպանությունը ստանձնել են ՀՀ բանակի ստորաբաժանումները։

Վայքի շրջանի կամավորական ջոկատները. առանձին ազատամարտիկներ ՀՀ բանակի և ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել են շրջանի ինքնապաշտպանական, ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտերին։

Շրջանից զոհվել է 47 ազատամարտիկ։

Ջ. Ասլան յան., Հ. Խաչատղան

ՎԱՆ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 112 կմ հարավ-արևելք Ողջի գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 138 (2003)։ Զբաղվում են հողագործությամբ և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց։

Ագատագրվել է 1993-ի դեկտեմբերին, բնակեցվել է 1999-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

«ՎԱՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ին.Հրազդանի շրջանում (այժմ՝ Կոտայքի մարզում)։ 1990-94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար, Այգեպար). Կապանի և ԼՂՀ Մարտակերտի (Սարսանգի հիղրոհանգույց, Մարտակերտ), Ֆիզուլիի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Պողոսյան։ «ՎԱՆԱՁՈԲ». կամավորական ջոկատ։ Կազմավորվելէ 1991-ին՝ Կիրովական (այժմ՝ Վանաձու) քաղաքի գործարաններում, հիմնարկ-ձեռնարկություններում ստեղծված ջոկատների միավորամբ։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1993ին «Վ»-ի հիմրի վրա ստեղծվել է պայմանագրային գումարտակ։ 1991-94-ին Վանաձորի ջոկատ-