Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՅՎԱԶՅԱՆ Համբակում Ավետիսի (27.10. 1960, գ. Խանձաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան) - 22.4.1994, Ֆիզուլի), ազատամարտիկ։ 1978-80ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Կամավորական ջոկատի Ա Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Հադրութի շրջանի սահմանամերձ գյուղերի և Ջաբարյիլի, Զանգելանի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Խանձաձոարմ։

ԱՅՎԱԶՅԱՆ Վիտյա Վորոշի (31.12.1955, գ. Մպանդարյան (այժմ՝ ՀՀ Շիշակի մարզում) - 29.8.1990, Երևան), ազգային-ազատազրական շարժման գործիչ։ Հայաստանի Ազգային հեշոս (20.9.1996, հետմահու)։ ՀՀՇ անդամ՝

1989-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1977)։ 1979-81-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1977-ից աշխատել է Հայշինբանկում, «Սիրիուս» գործարանում, «Լույս» արտադրական, «Լազերային տեխնիկա» գիտաաշտադրական միավորումներում՝ ճարտարագետ, ճարտարագետ-կոնստոսկտոր, տեխնոլոգ։ 1989-ի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբսրոոշենի բանտում։ Զոհվել է դավադիր գնդակից, երբ Դ. ՄիքայելյաԱի հետ գնացել է «ՀԱԲ»-ի («Հայաստանի ազգային բանակ») շտաբ՝ զինական միասնության բանակցություններ վարելու։

ՀՀ Օ-Խ պատգամավոր (1990)։ Ա-ի մասին է Ա. Աբովյանի «Երկու կրակոց» տեսաֆիլմը։ Ա-ի անունով է կոչվել ծննդավայրի դպրոցը։ Հետմահու պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով։

Գրկ. Աշուղյան Կ., Առաքելության, տես Ավետաբերները (դիմանկարճերի ժողովածու) գրքում, Ե., 1997։

ԱՆԱՆՅԱՆ Գափկ Ալեքսանդրի (2.10.1966, գ. Մեծշեն (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 28.3.1993, Մրատակերտ (հեռուստաաշտարակի մոտ)), ազատամարտիկ։ Ավարտել է Ստեփանակերտի մեքենայացման պրոֆտեխնիկական ուսումնարանը (1973)։

1988-ի դեկտեմբեր - 1989-ի ապրիլը Սպիտակում (աղետի գոտում) մասնակցել է փրկարարական աշխատանքների, 1990-93-ին՝ Ա. Ղալյանի վաշտի կազմում՝ Մարտակերտի, Ասկերանի (Խոջալու), Շուշիի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մեծշենում։

«ԱՆԴՐԱՆԻԿ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Արտաշատում՝ «Սիրիուս» արտադրական միավորման Արտաշատի մասնաճյուղի աշխատակիցներից։ 1989-94-ին ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Տավուշի (Պառավաքար), Եղեգնաձորի (Խաչիկ), Գորիսի(Արավուս), Կապանի (ճակատեն, Արծվիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ), Լաչինի (Ղոչազ), Ֆիզուլիի (Սեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատարներ՝ Կ. Հովհաննիսյան (հիմնսպիր-հրամանատար), Ս. Հովհաննիսյան։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Հրաչյա Հմայակի (29.1. 1932, ք. Կրասնոդար (ՈԴ համանուն երկրամասում) - 9.11.1999, Մոսկվա), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (1993)։ Ավարտել է Նովոչերկասկի Սուվոավի անվան (1950). Թբիլիսիի հետևակի (1952), Ֆարնզեի անվան (1966) և ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ 1952-92ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան, Լենինգրադյան, Կիևի, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգներում և ԳԴՀ-ում ու Ձեխոսլովակիայում տեղակայված զորախմբերում՝ մոտոհրաձգային գնդի, դիվիզիայի, զորամիավորման հրամանատար, ռազմական խորհըրդի անդամ, Վարշավայի պայմանագրի եփրների միացյալ ԶՈՒ և դոոնում Ձեխոսլովակիայի ազգային բանակի զորահրամանատարի ներկայացուցիչ։

1992-94-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։

Ա. մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։ Որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակ-