Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կական Մետական մանկավարժական ինստիտուտը (1984)։ 1984-ից աշխատել է Խնածախի միջնակարգ դպրոցում։ 1992-ի մարտ-հունիսին ԻՊՈՒ ստորաբաժանումների. Ասկերանի ՊՇ կազմերում մասնակցել է Ղյայբալոփ, Ջանհասանի. Քյոսալափ. Կարագյավի. Շռլանի ենթաշրջանի. Լաչինի ազատագրական մարտերին։ 1992-ի հունիսին մի խումբ ազատամարտիկների հետ. հակառակորդին դիմադրելով. կարողացել են ապահովել Վարազաբունի բնակչության տարհանումն անվտանգ գոտի։ Թաղված է Բալլուջայում։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Մհեր Սամվերի (12.4.1966. գ. Տումի (ԼՂՀ Հաղրութի շրջան) - 15.1.1994. գ. Բոյուք Բահմանլու (Ֆիզուլիի շրջանրի ուսուցիչ-ազատամարտիկ։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽում։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը (1991)։ 1991-ից աշխատել է Տումիի դպրոցում։ 1991-94-ին ԻՊՈՒ կամ ՊԲ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Հաղրութի, Աղդամի. Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Տումիում։

ԳՐԻԳՈՐՅԱՆՆերսես Աշոտի (1.12.1966. գ. Հաղուտի (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 16.7.1993. Աղդամի շրջանումյ. ուսուցիչ, տանկի անձնակազմի հրամանատար։ 1986-88-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՌԻ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մեքենայացման բաժինը (1988)։ 1991-ից աշխատել է Հաղուտիի դպրոցում։ 1992-93-ին Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ղարադաղլոփ. Ամխանլափ, Կուրապատկինոյի. Ավդալ-Գյուլափլուի. Բսպմանլարի և Աղդամի ազատագրական մարտերին։ Թաղված է Հաղուտիում։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլավա Քփստափորի (12.4. 1959, գ. Ջրակուս (ԼՂՀ Հադրութի շրջան) - 5.1.1994. գ. Բաբի (Ֆիզուլիի շրջանրի ուսուցիչ-ազատամարտիկ։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1980)։ 1980-ից աշխատել է Տողի դպրոցում։ 1992-94-ին Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հաղրութի. Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Թաղված է Ջոսկուսում։

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳագիԿ Գավրուշի լ 12.4.1966. գ. Հարությունազոմեր (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 11.1.1994, գ. Շահբողաղ (Աղդամի շրջանրի ուսուցիչ-ազատամարտիկ. հրամանատար։ ՊԲ ավագ լեյտենանտ (1993)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1987): 1987-ից աշխատել է Դրմբոնի, Կիչանի (1991-ից՝ տնօրեն) դպրոցներում։

1990- 94-ին Մարտակերտի ՊՇ ստորաբաժանումների կազմում (վաշտի հրամանատար) մասնակցել է Մարտակերտի. Մարտունիի. Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Հարաթյունագոմերում։

ԴԱՎԹՅԱՆ Սասան Սերգեյի (3.8.1973, գ. Մեծշեն (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 3.3.1994, գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջանրի ուսուցիչ-ազատամարտիկ։ 1990-93-ին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում։ 1992-ից աշխատել է Մեծշենի միջնակարգ դպրոցում։ 1993-94-ին Մարտակերտի ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Մարտակերտի ազատագրական մարտերին։ Թաղված է Մեծշենում։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսանդր Հմայակի (20. 6.1959. Ստեփանակերտ 27.2.1994, Ստեփանակերտի ուսուցիչ-ազատամարտիկ, հրամանատար։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1981)։ 1983-89-ին աշխատել է կոմերիտմիության Ստեփանակերտի քաղաքային կոմիտեում, 1989-92-ին՝ Ստեվրանակերտի Ի1° 11 դպրոցում։ 1992-ից ծառայել է ՊԲ ՀՕՊ գնդում՝ օպերատոր, մարտկոցի անձնակազմի հրամանատարի տեղակալ, հրամանատար, գնդի շտաբի պետ։ 1992-94-ին մասնակցել է Ասկերա- նի. Մարտունիի, Հաղրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Ստեփանակերտում։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հովիկ Վաչագանի (8.10.1966. գ. ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 27.1.1994. «Միփան-2» դիրքեր (Մարտունիի շրջան)), ուսուցիչ-ազատամարտիկ, հրամանատար։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։